11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին թողնել մենակ. Արամի “մաքսիմումն” ու “մինիմումը”

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ժամը 5-ին ինքնաբացարկ է հայտնելու, իսկ մեկ օր առաջ նա ԿԸՀ-ի դիմաց հացադուլ է սկսելու, որը կտևի մեկ օր: Այս մասին նախագահի թեկնածուն հայտնեց լրագրողներին:

՛՛Եթե առաջ դժվար էր առաջադրվելը, հիմա դժվար է լինելու թեկնածությունը հանել: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունները, կնշանակի՝ նրանք անկախ թեկնածուներ են: Մեր մինիմում ծրագիրը հետևյալն է, Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնում ենք մենակ: Իմ պահանջը իմ նման մարդկանցից է, թեկնածուներից է, իրենք գիտեն, որ հաստատ չեն հաղթելու, չէ՞՛՛ ,-ասաց Հարությունյանը: Թեկնածուի ծրագրի մաքսիմումը կլինի այն, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ևս հանի իր թեկնածությունը:

Նախագահի թեկնածուն համոզված է, որ այս ընտրապայքարում ծրագրային մրցակցությունն անիմաստ է: ՛՛Քառասունվեց տոկոս չի մասնակցում ընտրություններին, սա նշանակում է, որ այս ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ՛՛,-նշեց նա: 

Հարցին, թե որն էր իր առաջդրման նպատակը, Հարությունյանը պատասխանեց. ՛՛Ես առաջադրվել եմ, որ իրավիճակը գնահատեմ և ցույց տամ լուծումը՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ