28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ նախագահական ընտրությունների պայքարը դեռևս 2012 թվականի հունվարին է սկսվել: Նա համոզված է, որ ընտրությունները մրիցակցային են եղել և ի սկզբանե, և այդպիսին էլ լինելու են: ”Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային:  Հասարակ մարդկանց վրա այս […]

Ադրբեջանի վրա բարկացել է եւ “ցեղասպանության երթը” կիսատ թողել

Խոջալուի սպանդի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով նոյեմբերի 16-ին Անկարայից Երեւան քայլերթ սկսած Քալենդեր Բայրամլըն բարկացել է Ադրբեջանի պաշտոնյաների վրա եւ քայլերթը Կարսում դադարեցրել: Ծագումով ադրբեջանցի Քալենդեր Բայրամլըն, ով 20 կգ կշռող պայուսակով օրական 30 կմ ճանապարհ էր անցնում, նոյեմբերի 16-ին Անկարայից սկսել էր իր քայլերթը եւ դեկտեմբերի 21-ին հասել է Կարս: Մոտ 1100 կմ ճանապարհ անցնելով՝ Կարս հասած Քալենդեր Բայրամլըն ցանկություն է […]

Հովիկ Աբրահամյանը հիասթափված է այսօրվա քաղաքական դաշտից /վիդեո/

Քաղաքացիական ակտիվության փայլուն  օրինակներ, քաղաքական վերելքներ ու վայրէջքներ, խորհրդարանական թեժ պայքար, ձեռքբերումներ, բացթողումներ, ինչու չէ նաեւ՝ հիասթափություններ… Անցնող տարին հարուստ էր  իրադարձություններով, որոնք  Henaran.am-ը դեռ կամփոփի, իսկ մինչ այդ 2012-ը գնահատում են քաղաքական ու հասարակական գործիչները:  Մեր ամանօրյա շարքն սկսում ենք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կարճ զրույցով: Հովիկ Աբրահամյանին խնդրեցինք անդրադառնալ այս տարվա ձեռքբերումներին,բացթողումներին […]

Ու՞մ է ապավինելու Բագրատյանը

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով բոյկոտում է 2013-ի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունները: ՀԱԿ-ը հայտարարում է. ”Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը”: Ըստ էության, այս հայտարարությամբ Կոնգրեսն անուղղակիորեն մեղադրանք է հնչեցնում իր` արդեն նախկին […]

ՀԱԿ-ը բոյկոտում է եւ չի պաշտպանում

Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր […]

ԱՄՆ-ի 41-րդ նախագահը մահվան շեմին է հայտնվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին: Ծննդյան տոները նախկին նախագահը չի կարողացել անցկացնել ընտանիքի հետ, հաղորդում է  “Эхо Москвы”  ռադիոկայանը:  Բժիշկների տվյալներով` վերջին օրերին Բուշն անընդհատ բարձր ջերմություն ունի, սակայն նա գիտակից վիճակում է գտնվում: Նախկին նախագահի կողքին են ընտանիքի անդամները եւ հարազատները:  Բուշին հիվանդանոց […]

Օսկանյանի 2 ձեռքբերումները

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2012-ը` ներկայացնելով տարվա ընթացքում իր հետ կատարված կարևոր իրադարձությունները: ”2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին […]

Տարվա ամենաազդեցիկ հայ քաղաքական գործիչները

2012 թվականի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ըստ ”Սոցիոմետր” անկախ սոցոլոգիական կենտրոնի անցկացված սոցիալական հարցումների, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց սոցիոլոգը: Սերժ Սարգսյանից հետո ամենաազդեցիկ գործիչը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ազդեցիկների եռյակը եզրափակում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՕԵԿ նախագահ Արթուր […]

Սերժ Սարգսյանն առաջադրվեց

Քիչ առաջ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը ՀՀ  ԿԸՀ է ներկայացրել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը. ՛՛Օրենքով  սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այդ թվում , քաղաքացիության մասին տասը  տարի ՀՀ-ում բնակվելու […]

Ծառուկյանին փոխեց Լիցկայով

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած մարզիկների մեծարման միջոցառմանը ՛՛Օջախ՛՛ էին հրավիրված նաեւ ԲՀԿ-ական չինովնիկները, որոնց մեջ նաեւ՝ ԲՀԿ անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Սակայն վերջինս մերժել էր կուսակցական առաջնորդի հրավերը՝ նախընտրելով Սիսիանի “Լալաներ” ռեստորանում Ամանորը նշել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Խնջույքի մասնակիցների պատմելով, Խաչատրյանը խմել է Հակոբջանյանի կենացը, ակնարկել, որ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի