04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանին սատարելու մասին տեղյակ եմ պահել Գագիկ Ծառուկյանին. Ս. Բալասանյան

“Որպես “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին:

Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես բնականաբար նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը”,-ասվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյաի տարածած հաղորդարության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, Սամվել Բալասանյանը հայտարարել է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ