28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծեծկռտուք ՀՀԿ-ական պատգամավորների միջև` կանանց պատճառո՞վ /լրացված/

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ամանորյա միջոցառման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատագամավորների միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի: Henaran.am-ին հայտնի է դարձել, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խնջույքի ժամանակ հայհոյել է կանանց ներկայությամբ` ներկա է եղել Շուշան Պետրոսյանը: Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նրան կարգի է հրավիրել, թե “կանայք են նստած”, […]

Բոլորս ընդդիմության կարիքն ունենք. Արմեն Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայասատանյան քաղքականությանը ընդդիմությունն է պակասում: ”Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատը ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը` մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության: մոտ 35 % ըննդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին […]

Արթուր Աբրահամը նախագահի նախընտրած թեկնածու ունի

 ‘’Ես դեռ չեմ մտածել այդ մասին, հիմա որ ասում եք մտածում եմ ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե արդյոք մի օր էլ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անունը կարող ենք տեսնել ընտրությունների թեկնածուների ցանկում` ասաց Աբրահամը: Նա չխուսափեց քաղաքական հարցերից, և անկեղծորեն պատասխանեց, որ կայանալիք նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ունի: […]

Մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացին. թուրքագետ

“Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս տարի ոչ մի արդյունք էլ չգրանցեցինք, եւ խնդիրը թուրքական կողմն էր, քանի որ Թուրքիան ավելի շատ զբաղված էր սիրիական, ինչպես նաեւ ներքին քրդական խնդիրներով:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով 2012-ի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Արտակ Շաքարյանը նշեց, որ Թուրքիան, ինչպես միշտ, հույս ունի, որ 2015-ին […]

ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի, չի բոյկոտի, բայց համակիրներին կուղղորդի. Գերագույն ժողովի որոշումը

ՀՅԴ-ն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի առաջադրելու: Քիչ առաջ այս մասին ՀՅԴ ԳՄ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը“ ընթերցելով ՀՅԴ ԳՄ ընդունած հայտարարությունը: Հայտարարության մեջ խոսք է գնում ՀՅԴ –ի նախաձեռնության մասին“ յոթ կետերի շուրջ համախմբվել եւ միասնաբար հանդես գալ նախագահական ընտրություններում: Նշվում է, որ  թեեւ […]

Սիրիայի կառավարական բանակի գեներալ-մայորը փախել է ապստամբների մոտ

Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավարը, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը հայտնել է նախագահ Բաշար ալ-Ասադից ապստամբների մոտ փախչելու մասին: Նրա խոսքով` երկրի բանակը վերածվել է մարդասպանների ավազակախմբի եւ այլեւս չի կատարում իր հիմնական գործառույթը, այն է` պաշտպանել երկրի բնակչությանը: Նրա խոստովանությամբ տեսագրությունը դեկտեմբերի 25-ին հայտնվել է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի եթերում: Տեսագրությունը կատարվել է թուրք-սիրիական սահմանի վրա, որտեղ […]

“Ժառանգության” թեկնածուն ծանրակշիռ է

 Ըստ “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրումը մեկ նպատակ ունի՝ փորձել շահել էլեկտորատը:  Սաֆարյանի խոսքով, այս դեպքում “Ժառանգության” թեկնածուն դառնում է ամենածանրակշիռը եւ  իշխանության համար առաջին մրցակիցը: “Նախագահական ընտրարշավի շեմին մենք այս պահի դրությամբ ունենք հիասթափված, շփոթահար հասարակության մի հատված: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ խաղի ելքը կանխորոշված է”,-ասաց Սաֆարյանը: […]

Ինչո՞ւ է առաջադրվում էպոսագետը, և ինչո՞ւ չի առաջադրվում Տեր-Պետրոսյանը

”Ես հակված եմ, որ ընտրություններում չեն լինի անակնկալներ, իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, սակայն հիմա դրանք կանխատեսելի չեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:  Ըստ նրա՝ անակնկալ կարող է մատուցել միայն ՀՅԴ-ը, քանի որ վերջինս դեռ չի հայտնել նախագահական ընտրություններում իր դիրքորոշման մասին:  Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևեն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումը՝ հոգեբանն ասաց, որ առաջին նախագահը վերջին […]

Ընտրակաշառքի հույսեր ունեցողները պետք է հուսահատվեն. հոգեբան

Հոգեբանական տեսանկյունից այս նախագահական ընտրությունները բավական յուրահատուկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը այս յուրահատկությունը պայմանավորում է ցրված ընդդիմությամբ, որը բավական ուշ կողմնորոշվեց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու ընտրություններին: ՛՛Ցրված ընդդիմադիր կետեր ունենք, ընդդիմություն չունենք, չկա այլընտրանք, սրանով յուրահատուկ են այս ընտրությունները՛՛,-բացատրեց հոգեբանը: Ըստ նրա՝ հայ հասարակությունն այժմ կանգնած […]

Բագրատյանը` Հայաստանը ՛՛ծախող՛՛ վարչապե՞տ

Երեկ, Henaran.am-ի տեղեկություններով ՀԱԿ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, թե ում է պաշտպանելու ՀԱԿ-ը: Տեր-Պետրոսյանը առաջարկել է ներկայացնել տեսակետներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լեւոն Զուրաբյանը անձամբ ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱԿ-ի թեկնածուն չլինի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ Զուրաբյանի, վերջինս համարվում է Հայաստանը “ծախող” վարչապետ, եւ ՀԱԿ-ի հայտարարությունը նրան սատարելու մասին, լիովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված