07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունգարիան իրավունք ունի ետ վերադարձնել դատապարտյալին. Ս Գրիգորյան

“Հունգարիան, արտահանձնելով Ադրբեջանին եւ ներում շնորհելով, խախտեց դատապարտված մարդկանց փոխանցման Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետից 18-ը”,-լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությամբ սկսեց իր խոսքը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` ընդգծելով, որ այդ կոնվենցիայի գլխավոր իմաստը կայանում է նրանում, որ դատապարտված մարդիկ կարող են իրենց պատիժը կրել նաեւ հայրենիքում: Քսղաքագետը կոնվենցիայից մի քանի հոդված նշեց, որոնցից ակնհայտորեն երեւում է, որ […]

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին գրում է  “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրին, ըստ որի այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: Հունգարացի դիվանագետը նշել է, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն դա նաեւ դիտարկվում է որպես […]

Կարո՞ղ է մեկը Օսկանյանին բացատրել

“Խորհրդարանը պետք է պատասխան պահանջի մեր գերատեսչություններից: Եթե այս ամենը մենք  արած լինեինք տասնհինգ օր առաջ Սաֆարովը արդեն իր խցում կլիներ”,-քիչ առաջ խորհրդարանում ընթացող արտահերթ նիստին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օսկանյանի խոսքով, անհասկանալի ու անբացատրելի է, թե ինչու ենք մենք  Սաֆարովի արտահանձնման  փաստի մասին իմանում ադրբեջանական մամուլից, այն ժամանակ, երբ Սաֆարովն […]

Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել,  որ ԿԸՀ-ի կողմից  ԸԸՀ  անդամ է նշանակվել,  ապա  նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի քրոջ ամուսինն է ու Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը: Թեկնածուն կասկած էր հայտնել, որ պարոն Պապանյանի` ԸԸՀ-ի նախագահի պաշտոնում գտնվելը  կարող է ազդել […]

Ո՞ւր են մեր դեսպանները. Վահան Հովհաննիսյան

Այն երկրները, որոնք զզված են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հոգնեցնող պահվածքից, նույնիսկ այս հարցում Հայաստանի կողքին չկանգնեցին: Քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Պատճառը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, հետեւյալն է. “Մենք հետաքրքրություն չենք ներկայացնում որպես սուբյեկտ, որին արժե օգնել: Ըստ պատգամավորի` ռուսական արձագանքը նույնիսկ ամենախորը մակարդակով ՌԴ հետ մերձեցման կողմնակիցներին չի բավարարում […]

Երիտասարդ պատգամավորի “տրյուկը” փչացավ

Այսօր խորհրդարանում ուշագրավ դիպված է տեղի ունեցավ: Թիվ 37 ընտրատարածքից ընտրված 28-ամյա Հայկ Գրիգորյանը մեկ-երկու նախադասություն հնչեցնելուց հետո ընդհատեց իր բանավոր ելույթը, ներողություն խնդրեց եւ ծոցագրպանից հանելով` “շպառգալկան”` շարունակեց ելույթն` արդեն ընթերցելով այնլ: Ամենաերիտասարդ պատգամավորը թերեւս շտապում էր “փայլել” ամբիոնից` ի ցույց դնելով բանավոր խոսքի սեփական ունակությունները, հաշվի առնելով, որ պատգամավորների մեծամասնությունը հիմնականում խուսափում էբանավոր […]

ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման գործընթացը մենք հիմա չենք քննարկում. Արտակ Զաքարյան

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցով  ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հիմնական զեկուցող ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց , թե ինչու հայտարարության նախագծում անդրադարձ չկա ԼՂՀ անկախության ճանաչման մասին: “ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման գործընթացը մենք հիմա չենք քննարկում, մենք դրա շուրջ մանրամասն քննարկումներ իրականացրել ենք աշխատանքային խմբում եւ քանի որ քննարկման […]

“Հայաստանը չի ների”. “НТВ” /վիդեո/

Ռուսական “НТВ” հեռուստաալիքի լրատվական հաղորդումը եւս անմասն չի մնացել աշխարհը ցնցած իրադարձությունից եւ իր մեկնաբանությունն է ներկայացրել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի վերաբերյալ: Հեռուստաընկերության լրագրողը նախ անդրադառնում է դաժան սպանության պատմությանը, այնուհետեւ ներկայացնում` ինչպես են Սաֆարովին դիմավորել հայրենիքում: Լրագրողը եզրափակում է ռեպորտաժը` նշելով, որ “հայ-ադրբեջանական հակամարտությունը դժվար թե այսքանով ավարտվի”, քանի որ “Հայաստանը չի […]

Մանդատից հրաժարվելու մասին Ռուբեն Հարապետյանի դիմումն ընթերցվեց

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո բարձրացած հասարակական բողոքի ալիքի ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Հավելենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը […]

ԱԺ նիստը մեկնարկեց, պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը` օրակարգային մեկ հարցով` “ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” նախագիծ ընդունելու  մասին: Հարցը ներկայացնում է հիմնական զեկուցող, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի