26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամավոր է` Րաֆֆիի ծախսերն ընտանիքն է հոգում

‘’Ես ներկա դրությամբ, փաստորեն բազմաթիվ տարիներ կամավոր եմ ապրում եւ աշխատում: Ընտանեկան ծախսերը հոգում է ընտանիքը: Ես հայտարարագրել եմ իմ ունեցվածք,ը թե դրամական, թե մնացած ծախսերով’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագրին:

ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Առայժմ սահմանված կարգով իրենց հայտարարագրերը ներկայացրել են թեկնածուներից միայն 4-ը` գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, “Ազատություն” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ էպոսագետ-գործազուրկ Վարդան Սեդրակյանը:

‘’23 տարի առաջ եկանք Հայաստան: Ամերիկայում աշխատելով որպես փաստաբաններ եւ նաեւ  եկամտաբեր բիզնես ունենալով,  վերադարձանք Հայաստան եւ ըստ էության փոխեցինք մեր կյանքի ձեւը, թողեցինք այդ ամենը այնտեղ’’,-շարունակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ասվածը այն իրականության վկայությունն է, որ ինքը ոչ մի առումով  կախվածություն չունի համակարգից, չունի ոչ բիզնեսներ, ոչ էլ` խոշոր սեփականություն: ‘’Միգուցե դա շնորհի պակաս է, բայց այս համատեքստում դա առավելություն է: Եթե  խոսում ենք բյուջեն ճարպահանելու մասին, ստվերը բերման ենթարկելու մասին, դա պետք է անել սեփական օրինակով: Սեփական օրինակով այդ նոր Հայաստնում, որը ես եմ պատկերացնում, օրենքը առաջին հերթին պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա` լինեն Հայաստանում եւ Հայաստանից դուրս, եւ հետո նոր մյուս քաղաքացիների վրա’’,-նշել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելել է, որ կրճատելով պետական պահպանության ծախսերը պետք է հասնել նրան որ քաղծառայողներն ու պետական պաշտոնյաները զերծ մնան շռայլությունից եւ եթե հարկ լինի, նաեւ աշխատեն կամավոր: ‘’Ես պատրաստ եմ  կամավոր աշխատել’’,-հավաստիացրեց թեկնածուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ