17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Աշխատանքի են հրավիրվում ՀՀ նախագահի թեկնածուներ հետեւյալ պայմաններով”

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Վարդանյանը հումորային գրառում է արել` աշխատանքի հրավիրելով Ֆեյսբուքյան օգտատերերին: ”Աշխատանքի են հրավիրվում ՀՀ նախագահի թեկնածուներ հետևյալ պայմաններով.-աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ ցմահ,-աշխատանքային գրաֆիկը՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ 3 ամիս,-աշխատավարձը՝ շատ բարձր,-պահանջվող ունակությունները՝ դերասանական և ծաղրածուական վարպետություն, ինքնանվաստացման հակումներ։Ցանկացողները կարող են դիմել Բաղրամյան 26 հասցեով կամ ուղարկել ռեզյումե”։

Չեն վստահում “ոչ լեգալ շտաբի պետին”

ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցում այս օրերին քննարկվում են, թե ով պիտի ղեկավարի ՀՀԿ համայնքային շտաբերը: Բնականաբար, ընտրությունը կանգ է առել Կապանի, Քաջարանի, Ագարակի, Գորիսի  հանրապետական եւ Ագարակի անկուսակցական քաղաքապետերի վրա: Իրավիճակը բարդ է Սիսիանում, քանի որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ԲՀԿ անդամ է: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով, նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին խնդրել է վստահել իրեն, ինչը […]

Եթե “ձիու վրա” մնալը մի քիչ ավել փող աշխատելն է … /վիդեո/

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը քաղաքականության մեջ մշտապես ”ձիու վրա” մնալ ցանկացող քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս ունենալ նպատակ ու խնդիրներ: ”Կարևորը ձին չի, ձիու վրա լինելիս ձին թափահարում է, դժվարություններ են ծագում: Եթե քաղաքական գործիչն ունի չիրականացված խնդիրներ, նպատակներ, դա է իր համար կարևորը, նա ուզած-չուզած միշտ պետք է լինի ”ձիու վրա””,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց […]

”Երկու կողմի հետ այսօր շատ լավ ստացվում” է. ԵՄ, թե՞ Եվրասիական միություն

Հայաստանի համար տեղին չէ ա յդ ճանապարհները հակադրության մեջ դնել, մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք աշխարհաքաղաքական հարաբերությունները ճիշտ կառուցել, օրինակ ԱՄՆ-ի հետ, որը գերտերություն է, Չինաստանի հետ, որը հզոր երկիր է: ՀՀ պետք է կարողանա կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնեների հետ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵՄ եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթանցների […]

68 չեմ, 45-ս այս տարի կբոլորի

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղյակ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ դեռ անցած տարեվերջին կայացած հանդիպման մանրամասներին, որից կարճ ժամանակ անց ԲՀԿ նախագահը հայտարարեց նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին: Արթուր Բաղդասարյանը, սակայն,  հանդիպման վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը տեղին չի համարում: Այսօր հրավիրված ասուլիսին Սարգսյան-Ծառուկյան հանդիպմանն առնչվող հարցին ի պատասխան, […]

Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիա

Հունվարի28-ից 30-ը Երեւանում ռազմատեխնիկական եւ համագործակցության ուղղությամբ  քննարկում տեղի կունենա, սպասվում է ՀԱՊԿ պատվիրակության բավականին ներկայացուցչական կազմի այցելություն: Այսօր այս մասին 2012թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ‘’Եռօրյա հանդիպումների արդյունքում ակնկալվում է ոլորտում համագորակցությունը խորացնելու ուղղված որոոշումներ ընդունել’’,-նշեց Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով 2013 թվականի անելիքներին, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարի Երեւանում […]

ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԵՄ -ի եւՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են. Արթուր Բաղդասարյան

2012 թվականը ՀՀ ԱԱԽ-ի համար լարված աշխատանքի տարի էր: Այսօր այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով, այս ընթացքում ԱԽ-ն քննարկել է մի քանի կարեւորագույն ուղղություններ եւ կայացրել որոշումներ, առաջին հերթին Եվրոպական հարեւանության Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագրի վերաբերյալ` շուրջ 164 ուղղությամբ Հայաստանում բարեփոխումները խորացնելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հասնել ակնկալվող […]

Կարող ա Ծառուկյանը զայրացել է, ինքը չի զգացել …

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընտրագրավի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Նախագահական ընտրապայքարից իր հրաժարականը նա պայմանավորեց կուսակիցների հետ հանդիպումների արդյունքներով: Նրա խոսքով, մինչ այս կուսակցության հետ չէր խորհրդակցել: ‘’ Ես չեմ խորհրդակցել, որովհետեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշումը չէր տարածվում կուսակցության անդամների վրա, տարածվում էր բացառապես […]

Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուն պահանջում է գործ հարուցել Հրայր Թովմասյանի դեմ

“Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, որը  8 միլիոն ընտրգրավը մուծել չկարողանալու պատճառով դուրս մնաց նախագահական ընտրապայքարից,  “բառի բուն իմաստով հանցագործություն’’ է թե ԿԸՀ նախագահ Մուկուչյանի գործունեությունը, թե ԱԺ –ի ընդունած ԸՕ-ն, որը, նրա խոսքով,  հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “պետության դեմ կատարված հանցագործություն’’ որակելով ընթացող գործընթացները, Ռոբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Տիգրան Մուկուչյանի […]

Գանգրահեր տղա Բագրատյանին հիշեցնում են

՛՛Գանգրահեր տղա Հրանտ Բագրատյանի մասին ժամանակին շատ խոսքեր եմ ասել, չեմ ուզում կրկնել՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ որպես նախագահի թեկնածու:  Սակայն ամեն դեպքում Սադոյանը որակումներ տվեց Բագրատյանին՝ նշելով. ՛՛Շոկային թերապիայի հայր Բագրատյանը հասցրեց երկիրը խավարի, ցրտի և նա հիմա եթե առանց ապաշխարելու հայտարարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի