03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Առաջնային է դառնում քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը. Նիկոլ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր բլոգում հանդես է եկել հայտարարությամբ: Նիկոլ Փաշինյանը գրում է.”Ground zero” եւ ”Քաղաքական տարին մեկնարկելիս” հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով:

Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:

Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս, առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ