14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե ԲՀԿ-ը չմտնի կոալիցիա, կքանդվի

”Ես այնքան եմ վրդովված այդ հարցով, տասը տարի հասարակությունը փորձում էր պայքարել դրա դեմ, վերջին հինգ տարվա մեջ կարծես թե դա վերացել էր, իսկ հիմա ֆիքսել դա… այսինքն` ինչ, հայաստանցին թուրք է, ինչ է, որ գալու էր պայքարեր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ու այնտեղ շեշտված “ղարաբաղցի” արտահյտությանն այսօր անդրադարձավ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ եթե երկրորդ նախագահը գիտի, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին ևս նա շեշտում է, ապա այդ դեպքում հարց է առաջանում` ինչու չի առաջադրվում: Կարեն Քոչարյանը համաձայնեց ԿԳՆ Արմեն Աշոտյանի այն տեսակետի հետ, թե Քոչարյանի չառաջադրման իրական պատճառները ոչ թե վերջին հարցազրույցում թվարկածներն էին, այլ նախանցյալ տարի սեպտեմբերին բարձրաձայնած գործոնների բացակայության փաստը:

Քաղտեխնոլոգը խոսեց նաև ԲՀԿ-ի մասին ու կարծիք հայտնեց, որ եթե ԲՀԿ-ը չմտնի կոալիցիա ընտրություններից հետո, ապա կքանդվի:

”Նրանց ցուցակի մեջ մարդիկ մտել են, որ լինեն իշխանական լծակներին մոտ, եթե մտավ կոալիցիա, կշարունակի մնալ”,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ