Հետո ի՞նչ, որ Րաֆֆին լսում է Արմինեին /վիդեո/
”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին հաճախ շատ լարված ու հոգնած է լինում: Նրա կնոջ` Արմինե Հովհաննիսյանի խոսքով, հոգնածությունն անգամ ամուսնու դեմքին է դրոշմված: Այդ պատճառով էլ տիկին Արմինեն նախընտրում է տանը չխոսել քաղաքականության` նախագահական ընտրությունների ու քարոզարշավի մասին:
”Փորձում եմ տանը չխոսել այդ մասին, որովհետև կարծում եմ, որ այնքան դժվար օր է ունենում, որ երբ տուն է գալիս, մի փոքր խաղաղություն է իրեն պետք, մի փոքր անջատվել քաղաքականությունից”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Արմինեն:
Նա գիտակցում է, որ իսկապես դժվար ժամանակներ են ոչ միայն ամուսինների, այլև նրանց երեխաների համար: ”Չնայած նրանք երիտասարդ են, սիրում են պայքարել, ռոմանտիկ են շատ, բայց պետք է ընդունել, որ քարոզարշավի ժամանակ կարող են դժվար պահեր լինել”,-անկեղծացավ է տիկին Արմինեն:
Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հետևում է կնոջ տված խորհուրդներին` ժպտալով պատասխանեց.
”Ես խորհուդրներ տալիս եմ, բայց ինքն անում է ճիշտ հակառակը”:
Մանրամասները` տեսանյութում: