ԵՄ-ը Նոբելյան մրցանակն ստանալու համար կուղարկի իր 3 ղեկավարներին
Եվրամիությունն իր Նոբելյան մրցանակն ստանալու համար միանգամից իր 3 ղեկավարներին կուղարկի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, տեղեկացնում է “Reuters”-ը: Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին: Առայժմ հայտնի չէ` եվրոպական 3 ղեկավարներից որ մեկը հանդես կգա ելույթով, սովորաբար հանդիսավոր ելույթ է ունենում մեկը: […]





































