27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանի “մանկության երազանքը”

՛՛Արդեն ասել եմ՝ դա իմ մանկության երազն է եղել՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ինքը ԱԺ նախագահ է դառնալու:  ՛՛Իմ դերակատարումը Գալուստ Սահակյան է, ես նման խնդիրներ չունեմ պաշտոնների հետ կապված՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք այս անգամ էլ ընտրություններում քարոզարշավը տանելու է ոչ թե ՀՀԿ-ն, այլ գործող նախագահը, Սահակյանն ասաց. ՛՛Քարոզչությունը տանելու է նախագահը, բայց ինձանից սկսած բոլորս էլ մասնակցելու ենք, մենք բավական լուրջ խմբեր ենք կազմավորել տարբեր վայրերում, նրանք իրենց քարոզչական գործունեությունն են ծավալելու, գյուղեր են մտնելու ու խոսելու են ժողովրդի հետ՛՛:

Իսկ ինչու պետք է նախագահ դառնա Սերժ Սարգսյանը. Սահակյանը պատասխանեց. ՛՛Նախագահ պետք է դառնա Սերժ Սարգսյանը. մենք երբևիցե չենք ասում, որ մենք շատ լավն ենք, բայց մեզանից շատ լավն էլ չկա՛՛:  

Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուներին, ապա Գալուստ Սահակյանը նկատեց, որ քարոզարշավի ընթացքում պարզ կլինի, թե ով է ավելի լավ մրցակից, բոլորն էլ մրցակիցներ են, սակայն ժողովուրդը պետք է որոշի, թե ում է առավելությունը տալու:

Իսկ արդյոք նախագահական ընտրություններից հետո պաշտոնականություններ կլինեն հարցին, Սահակյանը արձագանքեց, որ պաշտոնանկությունները պայամանավորված են ընտրությունների արդյունքներով: ՛՛Կլինեն փոփոխություններ, բայց թե ինչ մակարդակով՝ չեմ կարող ասել՛՛,-ավելացրեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ