31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ Մարտակերտի շրջանում դիտարկում կիրականացվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի  ղեկավարությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ […]

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փո՞ղ էր տալիս

“Այսինքն, ԲՀԿ-ն ընտրակաշա ՞ռք էր բաժանում, մենք էլ դա վերցնո ՞ւմ էինք, հա ՞: Դա նշանակում է հետեւյալը` ԲՀԿ-ն ընտրակաշառք էր  բաժանում, ՀԱԿ-ն էլ` վերցնում էր: Այդպիսի խոսակցությունները ծիծաղելի են: Դա բացառվում է ”,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերջին բացահայտմանը, ասել է ՀԱԿ անդամ, Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: […]

Օսկանյանը ԲՀԿ-ից դո՞ւրս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի մտածում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ լքելու մասին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը՝ մեկնաբանելով փորձագիտական այն պնդումները, որ վերջին դեպքերից հետո ԲՀԿ-ում Օսկանյանի գաղափարակիցների ու թիմակցիների թիվը կրճատվել է, ըստ այդմ՝ պատգամավորը կարող է լքել կուսակցությունը: ՛՛Չի համապատասխանում իրականությանը, դա որևէ կապ չունի իրականության հետ՛՛,-ասաց օգնականը: Հարցին, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, հաղորդում է “АПА”-ն` հղում անելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին: Ինչ վերաբերում է նախարարների հանդիպմանը, ապա Ժակ Ֆորը նշել է, որ այն կկայանա առաջիկա օրերին:  

Օսկանյանին բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանը ավելի լավ է իրեն դրսևորում Ֆեյսբուք սոցիալական կայքում, քան իր նախարար եղած տարիներին: “Վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման […]

Էդվարդ Նալբանդյանը եւ Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է […]

Բրյուսելում նախաստորագրվեցին Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են […]

Հունաստանում 24 ժամով դադարեցվել են բոլոր տեսակի աշխատանքները

Հունաստանում 24 ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվել, հաղորդում է “Reuters”-ը: Ակցիան կոչված է կանգնեցնել կյանքը երկրում` դրանով ցույց տալով կառավարությանը տնտեսության ոլորտում հետագա խիստ քայլերի անընդունելիությունը: Գործադուլի կազմակերպիչները երկրի գլխավոր պրոֆմիություններն են`  “ADEDY”-ը եւ “GSEE”-ը, որոնք միավորում են շուրջ 2 մլն մարդ, այսինքն` Հունաստանի աշխատուժի մոտ կեսը: Այսօր նավահանգիստներից դուրս չեն եկել նավերը, խախտված է Աթենքի […]

Ծառուկյանը վարչապե՞տ, Տեր-Պետրոսյանը՝ ԱԺ նախագա՞հ

 Հայաստանի ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց փոխարինել ԱԺ նախագահին: Ըստ Հակոբյանի՝ ԱԺ նախագահ պետք  է լինի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:  ՛՛Ազգային ժողովը պոռնկատուն չէ, որ ոսկով առնեն, այստեղ հարկավոր են լուրջ ուղեղներ, որոնք կարող են կոմսոլիտացնել բոլոր ուժերը Ազգային ժողովում: Տեր-Պետրոսյանն արժանի ձևով կանի դա՛՛,-պարզաբանեց Հակոբյանը: Նրա […]

Օսկանյանը՝ Ջեյմս Բոնդ, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ Ռոբին Հուդ /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդն է: Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով երկրորդ նախագահին անվանեց՝ Ռոբին Հուդ, իսկ Վարդան Օսկանյանին էլ՝ Ջեյմս Բոնդ: ՛՛Դեսպանական բարոյահոգեբանական տրիլլեր է դա: Այսօր ԱՄՆ-ն նախապատրաստում է իրենց ասյպես կոչված ագենտ 007-ին՝ Ջեյմս Բոնդին, մենք գլխի չենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի