22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանի հայտը

՛՛Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հայտ է հաջորդ նախագահական ընտրություններին, մասնակցելու ընտրություններին ֆավորիտ թեկնածուի կարգավիճակով, ռուսական սցենարը որոշ փոփոխություններով սրբագրելու ու ներկայացնելու համար՛՛,-այսօր ասուլիսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: 

Նրա կարծիքով՝  Քոչարյանը խոսում է մրցակցության անհրաժեշտության մասին, նորից վերդառնալով իր նախկինում արտահայտած մտքերին, սակայն  չի անդրադառնում որևէ կերպ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը:

՛՛Տրամաբանական կլիներ, որ անդրադառնար ԲՀԿ-ի որոշմանը, քանի որ հենց սա է բերում արժեզրկմանը՛՛,-ասաց քաղաքագետը: Իսկ դա, նրա համոզմամբ, ցույց  է տալիս, որ որոշակի պայմանավորվածություններ կան: ՛՛Ծաղր ու հեգնանք կար քաղաքական իրավիճակի մասին, շատ խորամանկ է հարցազրույցը, նշում է հանգամանքներն ու ասում, որ հիմնարար հանգամանքներ կան, այսինքն՝ սուբյեկտիվ են դրանք, բայց նաև ասում է, որ  կան արտագաղթ, արտաքին պարտք և այլն, այսինքն՝ նա նախատեսում է, որ հնարավոր են ֆորսմաժորային իրավիճակներ՛՛,-ներկայացրեց Հովհաննիսյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն այլ կերպ է մեկնաբանում երկրորդ նախագահի հարցազրույցը: Նրա խոսքով՝ Քոչարյանի բերած բոլոր պատճառաբանություններն էլ տրամաբանական են: ՛՛Մեր երեք նախագահներն էլ պետականության զգացում ունեն և գիտեն, որ հեղափոխությունները մեր ժողովրդին օգուտ չեն տա, շատ տրամաբանական է, որ ճանաչելով միմյանց` ընդամենը չեն ուզում առաջադրվել՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ