26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանի ԱԳՆ-ը պարզաբանում է Մայա Փանջիկիձեի հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ

Վրաստանի արտգործնախարարությունը պարզաբանումներ է տվել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, գրում է “Грузия-Online”-ը:

“2013-ի հունվարի 10-ին Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբում Վրաստանի ԱԳ նախարար ՄայաՓանջիկիձեն ելույթ է ունեցել, որի ընթացքում հնչեցրած նրա որոշ մտքեր լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել”:

Արտգործնախարարությունը տարածել է ելույթի տեսագրությունը http://www.eib.lrs.lt/ կայքում, որում պարզ եւ հստակ ներկայացած է նախարարի վերաբերմունքը հարեւան պետությունների նկատմամբ: 

Խնդիրն այն է, որ Փանջիկիձեն ընդգծել էր, որ “ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում”: Ադրբեջանական լրատվամիջոցների` համապատասխան տեղեկատվությունը տարածելուց հետո Վրաստանի ԱԳՆ-ից վերջիններիս հայտնել էին, որ Փանջիկիձեն ասել է, թե հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց դա կապելու Լեռնային Ղարաբաղի հետ: 

Վրացական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նկատողություն է արել Փանջիկիձեին, սակայն որեւէ կերպ չի մեկնաբանել նրա խոսքերը` առաջարկելով սպասել հենց նախարարի պարզաբանումներին: 

Նշենք, որ վաղը` հունվարի 17-ին, Վրաստանի կառավարության կողմից նշանակված է Իվանիշվիլիի այցը Հայաստան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ