27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆինանսների նախարարությունը անտեսել է առողջապահության նախարարության կարծիքը

  ‘’Ես  ինքս գտնում եմ, որ այդտեղ կան շատ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն’’,-այսօր անդրադառնալով հունվարի մեկից ուժի մեջ մտած ‘’Արտոնագրային վճարների մասին’’ օրենքի փոփոխություններին եւ ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում դրա հետեւանքով առաջացած խնդիրներին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նշենք, որ այս փոփոխություններով ստոմատոլոգիական ծառայությունը եւս մտել է օրենքի ներգործության դաշտ եւ այսուհետ ատամնաբույժները յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի` բոռ-մեքենայի  համար պարտավոր են պետությանը վճարել 80-100 հազար դրամ: Փոփոխությունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դժգոհություն են առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մոտ: Ստոմատոլոգները անգամ ԱԺ-ի, ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Առողջապահության նախարարն այսօր ասաց, որ հարցը լուրջ  քննարկման փուլում է գտնվում: ‘’Ես երկու օր առաջ հանդիպել եմ ստոմատոլոգների հետ, այսօր եւս պատրաստվում եմ նրանց հետ հանդիպել: Այս պահին մեր մասնագետները, այդ  թվում նաեւ ստոմատոլոգները, ֆինանսների փոխնախարարի հետ են հանդիպում: Կան հարցեր, որոնք կրկնակի են  դրված հարկման դաշտում, մասնավորապես, ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկակական աթոռները, այսպես կոչված, համալսարանական կլինիկաներում ստոմատոլոգիական աթոռների խնդիրը եւս պարզաբանման կարիք ունի, ինչպես նաեւ զննման կաբինետների հարցը’’,-մանրամասնեց Դերենիկ Դումանյանը:

Ֆինանսների փոխանխարարի հետ հանդիպումից հետո նախարարությունը հանդես կգա առաջարկությամբ:’’Իմ կարծիքով, այդ հարցերը պարզաբանելուց հետո մեր ստոմատոլոգները շատ հանգիստ կաշխատեն’’,-հավելեց նախարարը:

Հարցին, թե ինչու մինչ օրենք դառնալը փոփոխությունները չեն քննարկվել, արդյոք առողջապահության նախարարության կարծիքը հաշվի չեն առել, Դերենիկ Դումանյանն արձագանքեց.’’Օրենսդրական նախաձեռնությամբ  հանդես է եկել ֆինանսների նախարարությունը: Խնդրում եմ այդ հարցերը ուղղել իրենց: Մեզ կարծիքի ներկայացրել են, որից հետո փոփոխություններ եղել են’’:

Դերենիկ Դումանյանը չբացառեց քննարկումների արդյունքում սահմանված վճարի շեմի փոփոխության հնարավորությունը.’’Շեմի հետ կապված մասնագիտական հաշվարկներ են կատարվում, ամեն ինչ հնարավոր է, նաեւ հանարվոր է, որ չիջեցվի շեմը’’:

Ինչ վերաբերվում է Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության որակին եւ մատչելիությանը, Դերենիկ Դումանյանը նշեց.’’ Գնային առումով դեռեւս չեմ լսել, որ բողոքներ լինեն: Հայաստանում այս ծառայության որակը չի զիջում, իսկ գները մատչելի են’’: Նախարարը հավելեց, որ վերջին շրջանում անգամ Եվրոպայից Հայաստան են գալիս հատուկ սռոտոմատոլոգիական բուժում ստանալու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ