14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախկին վեհ գաղափարներն ու այսօրը

Փետրվարին լրանում է Ղարաբաղյան շարժման քսանհինգամյակը:  ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարոտով հիշեց հին օրերը: ՛՛Շարժումը տվեց մարդու այն նկարագիրը, որը մեզ սպասելու էր ապագայում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է այն ժամանակ եղել, ինչպիսին էր այն ժամանակվա մարդը՛՛,-ասաց նա:

Այսօրվա մարդն, ըստ Մանուչարյանի, ապրում է իր շահերով: ”Ղարաբաղ կոմիտեի շրջանի մարդը ապրում էր վեհ գաղափարներով, մարդը այն ժամանակ տնից տանում էր դեպի աշխարհը, իսկ այսօրվա մարդը ամեն ինչ ցանկանում է պոկել և տանել դեպի տուն”,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է ներկայիս քաղաքական գործընթացներին, ապա Մանուչարյանը նշեց, որ “նախագահական ընտրություններ”, “մրցակցային” բառերը մասնագիտական բառեր են, որ կապված են կողոպուտի աշխարհի հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ