26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վիրահայերը սատարում են Սերժ Սարգսյանին

“Վիրահայերի միասնություն” հասարակական կազմակերպությունը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, հավելելով, որ իր հայտարարությունը անում է ողջ ջավախահայության անունից:

Խորհրդարանական ընտրություններին Ջավախքը դժգոհ էր իշխող կուսակցության՝ իր մասով նախընտրական ծրագրերի կատարումից, ձեռնպահ մնալով սատարել որեւէ ուժի հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց, թե իրենց կազմակերպությունը այն ժամանակ էլ սատարել է ՀՀԿ-ին:

“դՋավախքը ձեռնպահ չի եղել եւ դրա դրսեւորումը Ջավախքի պատգամավորների ներկայացվածությունն է ՀՀԿ խմբակցությունում: Իսկ այս անգամ, այո, կարծես թե ոգևորությունն ավելի մեծ է”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ