02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին` ռոմանտիկ, Բագրատյանը` մենեջեր, մյուսնե՞րը …

 ”Ես  համաձայն եմ նրանց հետ, ովքեր նրան ռոմանտիկ են անվանում, բայց դրա վատ իմաստով, որովհետև այդ բառին ես լավ եմ վերաբերում, եթե քաղաքականության մեջ չի”,-Henaran.am-ի հետ զրույցում, նկարագրելով ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց P-ARt  ասոցիացիայի տնօրեն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` ռոմանտիկ քաղաքական գործիչը երբեք չի կարող իր նպատակին հասնել: Գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ Քոչարյանի, կարելի է բնութագրել` որպես այն միակ թեկնածուն, ով վստահորեն հաղթանակ է տանելու:

”Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ”ավելի շատ տնտեսական ֆիգուր է,  քան քաղաքական: ”Որովհետև չորս տարի եղել է վարչապետ, նրան համեմատել այլ թեկնածուների հետ սխալ կլինի, բայց նույն ՀԱԿ-ի նախընտրական շրջանում իր բոլոր ելույթները իր տնտեսական ծրագիրն էր, ամեն ինչ տանում է տնտեսական ուղղությամբ. նա մենեջեր է ավելի շատ, բայց ոչ քաղաքական լիդեր, ով իր հետևից կարող է տանել մասսա”,-ասաց քաղտեխնոլոգը: 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ու ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին Քոչարյանը չցանկացավ ինչ-որ կերպ նկարագրել, միայն ժպտալով ասաց, որ ինքը խոսք է տվել այս ընթացքում ոչ մեկին չվիրավորել:

”Անդրիաս Ղուկասյանին չեմ ճանաչում, բայց իրեն ու Արման Մելիքյանին նորմալ եմ ընկալում”,-նշեց Քոչարյանը, միաժամանակ նկատելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն առաջադրվել: Նախորդ ընտրություններին, նրա համոզմամբ, Մելիքյանի առաջադրվելը հարկավոր էր` բոլոր թեկնածուներին ԼՂՀ հարցը հիշեցնելու համար:  

Խնդրեցինք նաև մեկ-երկու բառով նկարագրել էպոսագետ Վարդան Սեդրակյանին, ինչին ի պատասխան Քոչարյանը կրկին հումորով պատասխանեց. ”Ես, մահկանացուս, ով եմ, որ քննարկեմ էպոսագետին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ