19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լոդրություն չի արել` Սերժ Սարգսյանը խնդրանքով էր եկել Սիսիան

“Սիսիանցիների ձայնը խաղաղության եւ ապահովության երաշխավոր Սերժ Սարգսյանին“. այս կարգախոսով սիսիանցի ընտրողները դիմավորեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Վերջինս իր խոսքում նշեց, որ առաջին անգամ չէ, որ նույն խնդրանքով գալիս  է Սիսիան. “Եկել եմ խնդրելու, որ ձեր վստահությունը տաք ինձ` շարունակելու ծրագրերը”,-ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով`բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու, մարդիկ ասում են` բա լուծեիք:

“Այո, խնդիրները լուծել ենք, բայց ապագայի ծրագրեր ունենք. պիտի շարունակենք”,-ասաց նախաագահի թեկնածուն: Խոստումներ, իհարկե, մեկ տարի առաջ , երբ նախագահն այստեղ էր խորհրդարանկան քարոզարշավին, տրվել է սիսիանցիներին: Խոստումներից, Սերժ Սարգսյանի խոսքով, գուցե մի մասը չի կատարվել:

“Ամենամեծ խոստումը կատարել եմ` թամբալություն, լոդրություն չեմ արել: Աշխատել եմ եւ աշխատելու եմ”,-ասաց թեկնածուն: Գործող նախագահի քարոզարշավին Սյունիքի մարզում հետեւում է Henaran.am-ի թղթակիցը: Հետեւեք մեր լրահոսին` այն ուշագրավ լուրեր է խոստանում: Մանրամասները կներկայացնենք` քիչ ուշ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ