20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ճանաչել է Սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան որպես “սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ”, հաղորդում է “BBC”-ն: “ABC” հեռուստաալիքի եթերում Օբաման հայտարարել է, որ “սիրիական ընդդիմությունը ներկայացնում է երկրի ժողովրդին”: Նախագահի վարչակազմից հայտնել են, որ այդ ճանաչումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը կսկսի զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը, սակայն կշարունակի օգնել սիրիական […]

Արդարամիտ թուրքի մտորումները

Եթե հնարավոր լիներ կլոնավորել ակնառու թուրք մեկնաբան Օրհան Քեմալ Չենգիզին եւ բազմացնել նրա ազնիվ սիրտն ու արդար խիղճը, ապա այդ ժամանակ թուրքական կառավարությունը հնարավորություն կունենար Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ հանդես գալ ավելի արդարամիտ եւ մարդկային ձեւով: Վերջերս Բեռլինի Եվրոպական ակադեմիայի հրավերով եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Չենգիզը մի խումբ թուրք լրագրողների եւ իրավապաշտպանների […]

Քաղաքական

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի միջեւ: Օսկանյանին դուր չի եկել առաջնորդի փոփոխական պահվածքը:  Չներելով Ծառուկյանին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը բարկացած դուրս է եկել “կանյաչնիի” նրա առանձնասենյակից: Առաջնորդի անակնկալ շրջադարձը ցայտնոտի մեջ է գցել  ԲՀԿ քաղաքական “սազանդարներին”: Մինչ այժմ ոչ այնքան Ծառուկյանի, այլ սեփական հեռուն գնացող ամբիցիաների […]

125 մարդ է սպանվել Սիրիայի` ալավիներով բնակեցված գյուղում

Առնվազն 125 մարդ է դարձել ուժեղ պայթյունների զոհը Սիրիայի կենտրոնում գտնվող Համա նահանգում` ալավիներով բնակեցված Ակրաբ բնակավայրում, հաղորդում է “AFP”-ը` հղում անելով “Syrian Observatory for Human Rights” կազմակերպությանը: Իրավապաշտպանները հայտնել են, որ առայժմ իրենք չեն կարող որեւէ փաստ ներկայացնել, որը կապացուցի, որ ապստամբների խմբավորումները կապ ունեն սպանությունների հետ: Սակայն եթե դա հաստատվի, ապա դա կլինի […]

Շատ ճիշտ է, որ միասնական թեկնածու չկա

”Շատ ճիշտ է, որ միասնական թեկնածու չկա, ընդդիմությունը տարբեր ծրագրեր ունի, և նրանք մրցակիցներ են, պետք էլ չէ, որ միավորվեն նույն թեկնածուի շուրջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա համոզմամբ` նախագահական ընտրությունները երկու փուլով կլինեն, և Արշակյանը ընդդիմությանը խորհուրդ է տալիս միասնական թեկնածուին պահել երկրորդ փուլի համար: Արշակյանի կարծիքով` միասնական թեկնածու չի կարող […]

Մանր դասալիքներին. ԲՀԿ հայտարարությունը

Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մամուլում շատ գրվեց: Որոշ վերլուծաբաններ սեփական դատողություններն են անում, որոշ լրագրողներ փորձում են օր առաջ տեղեկություններ ձեռք բերել, եւ դա շատ նորմալ ու ողջունելի եմ համարում, քանի որ հայաստանցիներին շատ են հետաքրքրում քաղաքական իրադարձությունները եւ, որպես արդյունք, սեփական կյանքում որակական փոփոխությունները: Բայց արի ու […]

Ծուղա՞կ իշխանության համար

”Թե ինչ է իրենից ներկայացնում Եվրաասիական միությունը, լավագույնս ասել է Վլադիմիր Պուտինը, այո, այն ռուսաստանակենտրոն բևեռ ստեղծելու նախագիծ է` ի հակակշիռ եվրոմիության, ի հակակշիռ Արևմուտքի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ` հայտնի է, որ եթե Հայաստանը փորձի միանալ այս նախագծին, ապա  պետք է փորձի հստակ հրաժեշտ տալ նաև եվրոպական նախագծին: Այս […]

ՀՀ-ում Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը: Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար: Սերժ Սարգսյանն […]

Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր […]

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում   սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը: Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի