10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ ժպիտը թուլություն չհամարեք. Ր. Հովհաննիսյան

Կոտայքի մարզ կատարած այցելության հաջորդ կանգառը ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Բյուրեղավանն է: Քաղաքի Արվեստի դպրոցի մոտ ընտրողների հետ հանդիպմանը նա նախ խոսքը տվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս հայտարարեց. “Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել առաջնորդել մեզ, մենք բոլորս զինվորագրված ենք”:

Հավաքվածներին թեկնածուն կոչ արեց հաղթել սեփական վախը, ներսի ստրուկին: “Մենք գնում ենք, բարեւում ենք մարդկանց` ցույց տալու համար, որ նախագահը ռոբոտ չէ` աստծո տված սովորական մարդ է: Դուք պետք է որոշեք, թե որ մարդուց եք 5 տարի հետո հաշվետվություն պահանջելու”,-հայտարարեց թեկնածուն:

Այստեղ հանդիպումը նախորդ մյուս կանգառներից տարբերվեց նրանով, որ թեկնածուի նախընտրական պաստառը` ծրագրային դրույթներով, իր ձեռքում պահած կանգնել էր Զարուհի Փոստանջյանը, իսկ Րաֆֆի Հովհաննսիյանը կետ առ կետ ներկայացնում է իր ծրագրի դրույթները` իրավունքի Հայաստան, 180 հազար նոր աշխատատեղ, բարձր աշխատավարձ, ապահովված փոքր բիզնես, հարուստ գյուղ, պաշտպանված բնություն, վերազինված բանակ, արտագաղթից` վերադարձ: Այս կետերի շուրջ նա մանրամասն  խոսում է եւ ներկայացնում իր անելիքները: Ինչպես ինքն ասաց, սա առաջաին կանգառն է, որտեղ ինքը ծրագրային դրույթներից խոսում է մարամասնորեն: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ գնաց Արվեստի դպրոցի շենք եւ այնտեղից աշխատողներին հրավիրեց իր հանդիպմանը: Բյուրեղավանից թեկնածուն կշարժվի Նոր Հաճն:

Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով հավաքվածներին, հայտարարեց. “Իմ ժպիտը թուլության նշան չհամարեք: Այդ ժպիտը սերն է առ ձեզ, առ հայրենիք, բայց ոչ թուլության նշան”: Ինչպես միշտ Րաֆֆի Հովհաննիսյանն անկաշկանդ էր` քայլում էր, ժպտում, ողջունում…:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ