16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական-վերլուծական կենտրոն. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար  Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ ստորագրեցին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին պայմանագիր: Ակադեմիան նախատեսվում  է հիմնել արդեն այս տարի: ՀՀ կառավարությունն այդ մասին համապատասխան որոշում է կայացրել: Ինչպես նշեց Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ակադեմիան լինելու է քաղաքական- տեղեկատվական  գիտական վերլուծական կենտրոն, որը անվտանգության հարցերով զբաղվող մասնագետ քաղաքագետներ ու […]

“Գրանդ Քենդիում” հավաքագրել են աշխատողների անձնագրերը

“Կարևոր քայլ իշխանությունների կողմից, բայց ոչ բավարար”: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու Արման  Մելիքյանը ոստիկանության անձնագրային բաժանմունքի ձեռնարկած քայլը: Արման Մելիքյանը նամակ էր ուղարկել ոստիկանություն, որպեսզի վերջիններս տրամադրեն տվյալներ, թե քանի մարդ է սփյուռքից ընդունել ՀՀ քաղաքացիություն և քանի մարդ է հրաժարվել  ՀՀ քաղաքացիությունից: Ըստ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տրամադրած տվյալների` 2007-2013 հունվարի 16-ը քաղաքացիություն է ստացել   28.859 […]

Թեկնածուները Սերժ Սարգսյանին են ուղարկում

Նախագահի թեկնածուներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի երեկ տարածած հաղորդագրությունն ուղղված է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանը: Նա նշեց, որ փաստաթղթի միջոցով իրենք առաջարկում են ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկն ընտրատեղամասերում կախել հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ  ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.004: Այս մասին հրապարակել  է  ՀՀ ոստիկանությունը: Որից. – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 135, – Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում […]

Եթե միանան Պարույր Հայրիկյանն ու Սերժ Սարգսյանը…

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ եթե ինքը, նախագահի թեկնածուներ ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ու ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, ապա ընտրությունը չի ավարտվի առաջին փուլով: ՛՛Երկրորդ փուլն անխուսափելի է մնում, եթե այս երեքից  երկուսը, չեմ ասի որ երկուսը միավորվեն, ապա մեկ փուլով կավարտվի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրիկյանը: […]

Քլինթոնը` ԱՄՆ նախագա՞հ /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պաշտոնը լքող պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն առաջին անգամ համատեղ հարցազրույց են տվել` “CBS” հեռուստաընկերության եթերում, գրում է “Известия”-ն: Օբաման բարձր է գնահատել նրա բացառիկ դերը` որպես պետդեպի ղեկավար, սակայն շրջանցել է 2016-ի նախագահական ընտրությունների մասին հարցը, որոնց ժամանակ նա, ըստ որոշ տեղեկությունների, սատարելու է Քլինթոնի թեկնածությունը: Ուղիղ տրված հարցին նախագահը կատակով […]

Նիդերլանդների թագուհին հրաժարվել է գահից

Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից` հօգուտ իր ավագ որդու` Օրանյան արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրի: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին  իր հեռուսատաուղերձում, գրում է “pravda.ru”-ն: Իր խոսքում 75-ամյա թագուհին հայատարարել է, որ 2013-ի ապրիլի 30-ին թագավոր կդառնա իր որդին` Վիլհելմ 4-րդ անվան տակ: Այդ կերպ Նիդերլանդների արքան եւ Պետական  Խորհրդի նախագահը 100 տարվա ընթացքում առաջին անգամ […]

Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են նետել /վիդեո/

ՌԴ պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ուկրաինայի իրավապահ մարմիններին դիմում չի ներկայացրել` կապված նախօրեին Կիեւում կայացած խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ մի աղջիկ նրա վրա թթու կաղամբ էր նետել, գրում է ”Ведомости”-ն: Կիեւում կայացած մամլո ասուլիսին ներկա գտնվողներից մեկը Ժիրինովսկու վրա էր նետել թթու կաղամբ` նրան “ուկրաինամոլ” անվանելով: Միջադեպի արդյունքում Ժիրինովսկին չի տուժել: […]

Նոր կոալիցիայի մասին. Ժամանակ

ՀՀԿ-ում այնքան էլ ոգեւորված չեն, որ ԲՀԿ անդամները պաշտպանում են իրենց թեկնածուին` հատկապես պաշտոնյաները, որոնք մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո միգուցե այդ կուսակցությունը նորից իրենց հետ կոալիցիա կազմի, ու պաշտոնների մի մասը նրանց զիջեն: Ընդ որում, ըստ թերթի` շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ում ԲՀԿ-ին կրկին կոալիցիա բերելու ջատագովը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Իսկ ՀՀԿ-ում պատրաստ […]

Եթե ՀԱԿ-ը չփոխվի

Նախագահական ընտրություններից հետո “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ՀԱԿ կվերադառնա, բայց միայն մի դեպքում, եթե ՀԱԿ-ում փոփոխություններ լինեն: Հակառակ պարագայում Հրանտ Բագրատյանը կզբաղվի իր կուսակցությամբ: ‘’ՀԱԿ-ում մենք ասել ենք՝ ես պիտի գնամ աշխատեմ, ես պիտի գնամ խոսեմ՝ այսպե՞ս ենք շարունակում, թե՞ ինչ ենք անում: Պատրա՞ստ եք փոփոխությունների, թե՞ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի