15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննադատությունը հաճելի չի, բայց պետք է. Սերժ Սարգսյան /ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը խոստացավ, որ հինգ տարի անց՝ 2018թ-ին Հայաստանի չորրորդ նախագահին է հանձնելու ապահով Հայաստան: Սակայն Հայաստանի  զարգացումը կապված չէ միայն պետական կառույցների, Նախագահի եւ Կառավարության գործունեությունից: Կյանքը բարեկեցիկ եւ ապահով դարձնելու համար պետք է հասարակության աջակցությունը:

Սերժ Սարգսյանի խոսքով,  իրենք սկսել են իրականացնել համընդգրկուն բարեփոխումներ, որոնց արդյունքներն արդեն զգալի է: Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը կարողացել է ուշքի գալ հարվածից հետո եւ այսօր վերադարձել է զարգացման բնականոն հուն: “Գյուղերում եւ քաղաքներում ապրելը պետք է հարամարավետ լինի բոլորի համար”,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հրազդանցիներին ներկայացնելով ապահով Հայաստանի իր տեսլականը:

Սերժ Սարգսյանը հավատում է ապահով Հայաստանի կայացմանը եւ կոչ արեց բոլորին քայլել միասին դեպի այդ Հայաստանը:

Սեւանում  նախագահի թեկնածուն մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի, ազատ արտահայտվելու իրավունք: Գործող նախագահի խոսքով, ներքին քաղաքականության մեջ՝ իրենք ընդդիմադիրներին, նրանց կողմից ցեխ շպրտելուն չեն պատասխանում: Բնականաբար, քննադատությանը արձագանքել են, քանի որ քաղաքական երկխոսությունը երկրի զարգացման հիմքն է:

 “Ճիշտն ասեմ, ինձ համար, ինչպես եւ ցանկացած առողջ մարդու համար,  քննադատությունը հաճելի չէ: Սակայն մենք պարտավոր ենք թույլ տալ, որ այդ մարդիկ արտահայտվեն: Ի պատասխան մենք էլ կարտահայտվենք: Իսկ նա, ում կարծիքին կհետեւի մեծամասնությունը, վերջին հաշվով պատասխանատու կլինի իր արածի եւ չարածի համար:  Մենք միշտ էլ ձգտել ենք քաղաքակիրթ քաղաքացիական հարաբերությունների:

Կարեւորագույն խնդիրն է Հայաստանում իրավունքի, օրենքի գերակայությունն ապահովելը: Ձեզանից յուրաքանչյուրին մենք խոստացել ենք վեճերի արդարացի լուծում եւ իրավական  պաշտպանություն:  Հենց այդ ճանապարհով էլ մենք գնում ենք: Այո, դա հեշտ չէ, կասեմ ավելին ՝ դժվար է:  Սակայն մեր ձեռք բերած փորձի պայմաններում մենք մոտ ապագայում ի վիճակի կլինենք նոր հաջողությունների հասնել նաեւ այստեղ”,-ասաց Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ