08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քվեն` Բագրատյանին

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն արդեն որոշել է` իր ձայնը նախագահական ընտրություններում տալու է ”Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:

Այս մասին Մակեյանը հայտնեց Henaran.am-ին: Որոշել է քվեարկել Բագրատյանի օգտին, քանի որ նախ և առաջ իր կուսակիցն է եւ երկրորդ` համամիտ է նրա առաջ քաշած գաղափարների, ծրագրային դրույթների հետ: ”Որպես անձ մարդկայնորեն աջակցում եմ Հրանտ Բագրատյանին, նրան են աջակցում նաև կուսակցության շատ անդամներ”,-նշեց Մակեյանը:

Հարցին, թե ինչպես է Մակեյանը գնահատում Բագրատյանի հնարավորությունները. ”Հաղթելու առումով զրոյական է, քանի որ իշխանությունը թատրոն է տանելու, իսկ եթե ընդունեին մեր կուսակցության առաջարկը` Բագրատյանը, Հովհաննիսյանը և Հայրիկյանը միանային և քվեաթերթիկում մեկը մնար, ապա որոշակի հնարավորություն էլի կլիներ”:

Չմիանալու և առանձին-առանձին հանդես գալու դեպքում, ըստ կուսակցության նախագահի, ոչ ոք հաղթելու հնարավորություն չի ունենա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ