15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

2012թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի […]

Ազատ դեմոկրատները թեկնածու չեն ունենալու

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում “Ազատ դեմոկրատների” մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու […]

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: ՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա: […]

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Նախագահի եւս մեկ թեկնածու առաջադրվեց

Փետրվարի 18-ին  կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է յոթ թեկնածու:Այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել նաևւ քաղաքացի Պավլիկ Սարգսյանը: Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, առաջադրվել են “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Ավելի վաղ ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Մհեր Հայրապետյանը, […]

Իշխանությա՞ն հորդորով ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը թեկնածուներ չեն առաջադրել

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական դաշտն ամայացրել են այն ուժերը, ովքեր մշտապես խոսում էին ժողովրդի անունից, հայտարարում, թե ժողովուրդը պահանջում է թեկնածու առաջադրել, իսկ վերջում սարկազմի հասնող հիմնավորումներով կամ առհասարակ դրանց բացակայությամբ հայտարարում, որ ցանկություն չունեն մասնակցել նախագահական ընտրություններին: ՛՛ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ամփոփելով տարին հայտարարել է, որ ՛՛իշխանություններն […]

Կյանքը շարունակվելու է… 2012-ն ամփոփում է Աղվան Վարդանյանը

Henaran.am-ը շարունակում է 2012թ-նն ամփոփել հասարակական ու քաղաքական գործիչների հետ կարճ զրույցների միջոցով: Մեր հաջորդ զրուցակիցը ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է: Անցնող տարվա իրադարձությունը նա համարում է խորհրդարանական ընտրությունները.’’Վատ խորհրդարանական ընտրություններն էին, իսկ ձեռքբերումների իմաստով էլ` հակառակ նշանով դրանց արդյունքները եւ մեր կուսակցության հավաքած ձայները’’: Մեր զրուցակիցը չցանկացավ առանձնացնել տարվա […]

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ` ֆրանսիայի սենատում

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող նոր օրինագիծ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Նախագիծը ֆրանսիական խորհրդարանում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին եւ նախատեսում է փոփոխություններ 1881-ի մամուլի ազատության մասին օրենքում` դրանով իսկ սահմանելով ռասիզմի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը:  Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն 2011-ին ներկայացրել էր Հայոց […]

Սիրիական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

Սիրիական Ազգային կոալիցիան, որը ներկայացնում է սիրիական միավորված ընդդիմությունը, հրաժարվել է ռուսական իշխանությունների առաջարկից` մեկնել Մոսկվա` սիրիական հակամարտության շուրջ  բանակցությունների: Այդ մասին “Ալ Ջազիրա” հեռուստաընկերության եթերում հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը:  Նա ընդգծել է, որ ընդդիմությունը բաց է բանակցությունների համար, սակայն իրենք Մոսկվա չեն մեկնի: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան պետք է […]

Մհեր Սեդրակյանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթ է ընդունվել

ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ եւ ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը:  Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ‘’Ժառանգության’’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանձնաժողովը դիմումը վարույթ է ընդունել եւ այն կքննարկի արդեն գալիք տարում: Ավելի վաղ նշվում էր, որ արձակուրդով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի