03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը չխոսեց

Այսօր կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանից հետո լրագրողները սպասում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին` ուղղելու նրան այն բազմաթիվ հարցերը, որ այս ընթացքում կուտակվել են: Սակայն խորհրդարանական լրագրողները քիչ անց տեղեկացան, որ վարչապետն այս անգամ ճեպազրույց չի ունենալու, քանի որ շտապում է` Անվտանգության խորհրդի նիստ կա:

Հայաստանը ԵվրԱզէս-ին անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել. վարչապետ

Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ եւ ԱՊՀ տարածքում բուռն քննարկման առարկա դարձած թեման գտնվում է մեր օրակարգում: “Պաշտոնապես հրավեր մասնակցելու այս միությանը մենք չենք ստացել այն պարզ […]

Ինչ է արել Էդվարդ Նալբանդյանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելուց հետո

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց հետո ի՞նչ է արել ՀՀ ԱԳ նախարարությունը, ո՞ւր ենք հասել: Քիչ  առաջ ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան նշեց, որ պատգամավորից նամակ է ստացվել, որին համապատասխան ընթացակարգով պատասխան կտրվի: “Պարոն նախարար, Դուք ուշադիր չեք եղել,  նամակում որ դա գրեինք, հարց […]

Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականներին /վիդեո/

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ժամանել է Մերձավոր Արեւելք` որպես խաղաղության դեսպան` փոխարենը պատրաստվի Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որը կկայանա Անգլիայում: Լինելով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ` Ջոլին այցելել է փախստականների ճամաբարները Հորդանանում: Իր այցով դերասանուհին փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ներկայումս սիրիացի փախստականների մեկ քառորդը Հորդանանում է: Դերասանուհին կոչ է արել միջազգային հանրությանն […]

Մինչեւ իր հրաժարականը վարչապետը կկատարի՞ խոստումը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց կառավարությանն ուղղված իր գրավոր հարցը: Փաշինյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացնելու կառավարության ծրագրում ներառված այն դրույթը, որով կառավարությունը խոստացել է ՀՀ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար  տրամադրել համակարգիչ: “Ե՞րբ եւ ինչպե՞ս են տասներկու տասներեք ուստարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված համակարգիչները: Կարո՞ղ եք երաշխավորել, որ […]

ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային […]

Նաիրա Զոհրաբյանը միտում չի տեսնում

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին` ըստ հանձնաժողովների բախշման գործընթացում կարող է քաղաքական ենթատեքստ կամ միտում լինել: “Քանի որ կոնսենսուս չեղավ, փորձում ենք գնալ օրենքի ճանապարհով: Դոնթի  բանաձեւով գործում է ԵԽԽՎ-ն, գործում են Եվրոպայի բազմաթիվ խորհրդարաններ, մեր հանձնաժողովներն են կազմվում: Սա միջոց է, օպտիմալ լուծումներ ստանալու”,-ասել է Նաիրա […]

Շարմազանովը պատասխանում է Էրդողանին

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան […]

Հունգարիայի արածը միջազգային ցինիկության եւ անբարոյականության դրսեւորում էր. Գ. Հարությունյան

“Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային  կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն, իրականում պայմանական հասկացություն է: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանքը: Հետեւաբար, իդեալներ պետք է ունենանք, բայց ոչ` պատրանքներ”,-նշեց  “Նորավանք”  հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` խոսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների եւ ապագա հնարավոր զարգացումների մասին: Խոսելով ղարաբաղյան խնդրի […]

Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել “ռասկրուտկայի” համար. Նիկոլ Փաշինյան

“Ամենացնցող նորությունը, որ իմացանք ՎՊ հաշվետությունը լսելու եւ հարցուպատասխանի ժամանակ, այն էր որ ՎՊ –ն ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, որ Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել այդ բարեբաստիկ լուրը ռասկրուտկա անելու”,-քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, խորհրդարանին ներկայացված ՎՊ 2011թ.  հաշվետվությանը ներկայացվել է մի փաստատթուղթ է, որում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված