31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Համ ԲՀԿ-ից, համ ՀՀԿ-ից”

Այն, ինչ կատարվում է մեր ներքաղաքական դաշտում, ըստ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի, շատ պարզ  քաղաքական պրոցես է: ‘Հայաստանում ի՞նչ է նշանակում նախագահական ընտրություններ, բոլորս հասկանում ենք, որ ընտրություններ չկան, ընդամենը հերթական անգամ գործող ռեժիմը կուրս է տանում, որ վերահաստատվի: Այն, ինչ որ կատարվում է, քաղաքական պրոցես է, որտեղ լուծվում են այդ հարցերը’,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն անակնկալ կմատոււցի

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԿԸՀ-ը ստացել է ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած արձանագրությունը, ինչը նշանակում է, որ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում 80-օրյա ժամկետում մեծամասնական ընտրակարգով նոր ընտրություններ կանցկացվեն: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ մեկ ընտրատարածքի` թափուր մնացած մանդատի համար “Հանրապետականը” առաջադրելու […]

Այնպես չէ, որ Խաչիկյանն է գլխավոր ինդիկատորը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալումը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Ոմանք ուղղակի ուրախ են, որ արդարությունն ի վերջո հաղթում է և նրանք, ովքեր հանցանքներ են գործում, ի վերջո պատժվում են: Սակայն որոշ օգտատերեր էլ զարմանքով գրում են, թե ինչու Վազգեն Խաչիկյանին չձերբակալեցին ավելի վաղ, […]

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում […]

ՀՀ Գլխավոր դատախազությունը` Խաչիկյանի ձերբակալման մասին

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ […]

“Ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն”. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: […]

Օսկանյանը մենա՞կ մնաց

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր եւ վերջին շրջանում կուսակցության քաղաքական դեմքը դարձած Վարդան Օսկանյանին, համենայնդեպս այս պահին, ԲՀԿ-ն փաստորեն, մենակ  թողեց: Ողջ քաղաքական, լրատվական դաշտն այսօր սպասում էր ԲՀԿ-ի նիստի ավարտին, որին մասնակցում էր նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստից հետո ակնկալվում էր, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ԱԺ ուղարկված միջնորդության […]

Կառավարությունը ոչինչ չի անում Վահագն Չախալյանի ազատության համար

 ‘Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում անմարդկային  վերաբերմունք է ցուցաբերվում, ինչը շատ անարդարացի է, քանի որ Վահագնը ակտիվորեն պայքարել է ջավախահայության իրավունքների համար: Նշեմ, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, բացի այդ  ազատորեն հավաքներ կազմակերպելու նրա  իրավունքը խախտվել է’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ժառանգություն”  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը : Պատգամավորը համոզված է, որ վատ վիճակում […]

Վազգեն Խաչիկյանը` եւս երկուսը ձերբակալվել են /լրացված/

  Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ձերբակալվել է  Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը : Henaran.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Հասարակայնության հետ կապերի հետ բաժնից մեզ տեղեկացրին, որ տեղեկությունը դեռ պետք է ճշտեն:  Մանրամասները` քիչ անց: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ […]

Րաֆֆիին պատասխանում է Հովիկ Աբրահամյանը

“Ժառանգություն” կուսակցության նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի