12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանն ինքն իր դե՞մ է մահափորձ կազմակերպել

Արդյոք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարցումներ իրականացրել է, թե ում էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելը: Ըստ Ադիբեկյանի` սոցհարցումներ իրականացնողները իրեն բանավոր փոխանցել են շրջանառվող տեսակետները` վարկածների շուրջ:

Դրանցից ամենատարածվածը այն է, որ մահափորձը կազմակերպել է ինքը` իր վարկանիշը բարձրացնելու համար:

Այնուհետեւ հարցվածները որպես պատվիրատու նշել են իշխանությանը, քանի որ նրա մեջ տեսել են լուրջ մրցակցի, 3-րդը` իրականացվել է կենցաղային եւ խանդի հողի վրա: Եվ  4-րդ վարկածով`ՀԱԿ-ը, ով փորձել է խառնել ընտրությունների խաղաղ ընթացքը` դրսեւորելով խանդի գործոն, քանի որ իրենք չեն մասնակցում ընտրություններին:

Դիտարկմանը, թե վերջին օրերին սոցիոլոգի եւ Հայրիկյանի հեռակա զրույցներից դատելով` որպես մահափորձի կազմակերպիչ շրջանառվում է նաեւ Ադիբեկյանի անունը, Ահարոն Ադիբեկյանը արձագանքեց, որ դրա համար մեծ գումար է անհրաժեշտ. 

“Ես մարդասպան չեմ, խոսքով ավելի կարելի է սպանել, քան ատրճանակով, քանի որ սոցիալական սպանությունն աշխարհում ամենաուժեղն է, ատրճանակի մասին չեմ հիշում”,-հավելեց:

Հիշեցնենք, Ադիբեկյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը սեքսուալ չէ, հատկապես` Հայրիկյանը: Ինչին ի պատասխան Հայրկյանն ասել էր.

“Եթե քո կնոջն ես հարցրել, ապա ճիշտ է արել, որ այդպես է պատասխանել, եթե իմ կնոջն ես հարցրել, գլուխդ կպոկեմ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ