30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության առաջնորդը հրաժարվում է քվեարկել

Վրաստանի “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի  առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է կատարել իր քաղաքացիական պարտքը եւ քվեարկել: Նա կնոջ հետ ժամանել է ընտրատեղամաս, վերջինս քվեարկել է, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ ինքն այս տարի որոշել է չքվեարկել, իսկ պատճառի մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին, հաղորդում է “Новости-Грузия”-ն: “Մեր իշխանություններն արդեն հազար անգամ փոխել […]

Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը. Րաֆֆին զարմացած է

՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին  զարմացրել է իրենց համակիրների՝ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այս մասին Հովհաննիսյանը խոսեց այսօր ասուլիսին: Բանն այն է, որ, ըստ Հովհաննիսյանի, ինքը և Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել հրաժարվել մանդատներից: Կուսակցության առաջնորդները որոշել էին մանդատները չվերցնել՝ տեղերը ավելի երիտասարդներին զիջելու համար: ՛՛Զարմացա, որ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ նախագահն էլ նույն որոշումը չի ընդունել: Սպասում […]

“Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով”

“Եթե Վարոդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, մեկ միլիոն չգիտեմ քանիսը փոխանցենք Ֆոլցվագեն մակնիշի մեքենայով, նույն հիմքով Ձեր դեմ կարելի է գործ հարուցել: Ապացուցված է, որ ուրիշի մեքենայի վրա դուք փակցրել եք գլխավոր դատախազության պետհամարանիշ եւ կատարել եք գործողություններ, որոնք չի բացառվում , որ կարող են համապատասխան հոդվածով որակվել”,-այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

Գլխավոր դատախազը հանդիպել է Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին

Վարդան Օսկանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը` ի պատասխան ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի`  հարցին: “Ոչ միայն պարոն Օսկանյանի հետ, նաեւ հանդիպել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Երկու հանդիպումն էլ տեղի է ունեցել […]

Որ պատասխան տան նաեւ դատախազը, վարչապետն ու մյուսները. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ՀՀ գլխավոր դատախազի որոշմանը, որով նա միջնորդագիր է ուղարկել ԱԺ՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:  ՛՛Ես դեմ եմ, և մենք չենք մասնակցելու քվեարկությանը, մեր դիրքորոշումը կապ չունի նրա հետ, որ համոզված ենք, թե Օսկանյանը ոչինչ չի արել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը: ՛՛Միջնորդությունը անհիմն ու քաղաքական է, նախընտրական ու […]

Կալանքի կամ ձերբակալության հարց չի քննարկվում. Աղվան Հովսեփյան

Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով  ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ԱԺ համաձայնությանը կարող է հաջորդել նրա ձերբակալության հարց: “Եթե դուք տալիս եք համաձայնությոՒն Օսկանյանի կարգավիճակը փոխելու, […]

Օսկանյանը առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ է յուրացրել. Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միջնորդագիրը

Րոպեներ առաջ խորհրդարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրի քննարկումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մինչ ձայնը ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը: Հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթին, Հովիկ […]

ԲՀԿ-ն բոյկոտեց. չի քվեարկելու

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը, որտեղ քննարկվելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու  եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մինչ օրակարգին անցնելը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովում առաջարկում են ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանին փոխարեն ընդգրկել   Տիգրան Ուրիխանյանին: Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ էլ […]

Ուղիղ միացում ԱԺ-ից

Ազգային ժողովի կայքէջում հնարավոր է ուղիղ միացմամբ հետեւել խորհրդարանում տեղի ունեցող լսումներին: Հիշեցնենք, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին է ներկայացնելու նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԱԺից ուղիղ միացումը դիտեք այստեղ` Watch live streaming video from parliamentam at livestream.com

Առանց Ծառուկյանի

Քիչ առաւջ Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու ԱԺ նիստին, նա բացակայում է երկրից նախապես պայմանավորված հանդիպման պատճառով: Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր կքննարկի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի`փողերի լվացման գործում ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Նաիրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի