26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի մեկնաբանում

Ռուսական “Огонек” ամսագրին տված հարցազրույցում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերի:

Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ամսագրի թղթակցի հարցին, նախագահ Սարգսյանը նշել է. “Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն` ինչ կարգավիճակում ապրել: Սա ինքնորոշման համար դասական պայքար է, եւ չկա որեւէ փաստարկ, որը կարող է բացատրել, թե ինչու Արցախի ժողովրդին չի կարող տրվել այդ իրավունքը:

Նրանք, ովքեր զբաղվում են այդ խնդրով, լավ գիտեն, թե ում մեղքով չեն առաջ ընթանում բանկացությունները: Այսօր Ադրբեջանը մեզ մշտապես սպառնում է պատերազմով: Այսօր այն ազատ  է արձակում մարդասպանին, ով կացնահարել է հային: Հայաստանի հադեպ ատելությունն  Ադրբեջանում պետական քաղաքականություն է դարձել”,-նշել է նախագահը` հավելելով, որ Ադրբեջանը, չլինելով ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, բացահայտորեն խախտում է Եվրոպայում ԶՈՒ Համաձայնության պարտավորությունները:

Նախագահին հարց է ուղղվել նաեւ վերջերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած կարծիքի վերաբերյալ, ըստ որի վերջինս “չի առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զիջումների փնտրտուքը Հայաստանում վերածվել է մանրածախ քաղաքական առեւտրի, իսկ քաղաքական մրցակցությունն ընտրություններին մի տեսակ տիկնիկային է”:

Սարգսյանը նշել է, որ չի մեկնաբանի նման հայտարարությունները, քանի որ դրանք բխում են “սեփական շահերից”: Ինչ վերաբերում է քաղաքական մթնոլորտին` ընտրություններից առաջ, ապա նախագահը ասել է, որ այն  այնպիսին է, ինչպիսին որ լինում է քաղաքակիրթ երկրներում` մարդիկ ուշադրությամբ հետեւում են մրցապայքարին:

Միաժամանակ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ բոլոր թեկնածուներն արժանապատիվ քաղաքական գործիչներ են, որոնց ինքը համարում է մրցակից, սակայն ոչ թշնամի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ