30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ուզեք, թե չուզեք` Սերժ Սարգսյանն է”. ԱԺ քառօրյայի մեկնարկը

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ԱԺ հինգերերոդ գումարման երրորդ նստաշրջանի մեկնարկին պահանջեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` բացատրել, թե ինչու ՀՀ օրհներգը կիսատ հնչեց:

Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովները բացասական արձագանք են տվել “Ժառանգության’ ներկայացրած նախագծին` Թեղուտի խնդրով խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմելով ԱԺ նախագահին` հայտարարեց, թե ”Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ միջազգային  կոնվենցիաներին հավատարիմ է, իսկ այս նախագծին դեմ եք”:

Պատգամավորը բարձրացրեց նաեւ ստոմատոլոգներին մտահոգող խնդիրը` արտոնագրային վճարների հետ կապված, որոնք այսօր ԱԺ շենքի առջեւ բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շեշտեց.”Սերժ Սարգսյանը միայն մեր նախագահը չէ, նա ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է”,- տեղեկացնելով, որ վերջին հարցի հետ կապված արդեն նախագիծ է մշակվել, որը կքննարկվի կառավարության հետ: “Եթե կառավարությունը դրական արձագանք տա, այն կդրվի շրջանառության մեջ”: Ինչ վերբերվում է Թեղուտի հարցին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հարցով պետք է հանձնաժողովներին դիմել:

Զարուհի Փոստանջյանին պատասխանը չբավարարեց: ”Եթե Սերժ Սարգսյանը լիներ ողջ հայ ժողովրդի նախագահը, ապա հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները չէին գտնվի ԱԺ օրակարգում, Մադրիդյան կոչվող փաստաթղթի տակ նա չէր ստորագրի, որը ենթադրում է տարածքային հանձնումներ թշնամուն”,-հայտարարեց “Ժառանգական” պատգամավորը:

Այս անգամ նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.”Ուզեք, թե չուզեք` Սերժ Սարգսյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ