31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն բոյկոտեց. չի քվեարկելու

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը, որտեղ քննարկվելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու  եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մինչ օրակարգին անցնելը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովում առաջարկում են ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանին փոխարեն ընդգրկել   Տիգրան Ուրիխանյանին: Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ էլ […]

Ուղիղ միացում ԱԺ-ից

Ազգային ժողովի կայքէջում հնարավոր է ուղիղ միացմամբ հետեւել խորհրդարանում տեղի ունեցող լսումներին: Հիշեցնենք, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին է ներկայացնելու նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: ԱԺից ուղիղ միացումը դիտեք այստեղ` Watch live streaming video from parliamentam at livestream.com

Առանց Ծառուկյանի

Քիչ առաւջ Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու ԱԺ նիստին, նա բացակայում է երկրից նախապես պայմանավորված հանդիպման պատճառով: Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր կքննարկի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի`փողերի լվացման գործում ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Նաիրա […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ ՀՈւ Ձինթաոյին

Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ձերդ Գերազանցություն, Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2010 […]

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց “Պատվո հյուրերի” հուշամատյանում, […]

Ատոմ Էգոյանը իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին

“Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խրհրդի անդամ է, իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին: Էգոյանի հայտարարությունը ներկայացված է ստորև. “Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական […]

Հայաստանում կկառուցվեն մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ

Հայաստանում ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Այդ նպատակով սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ընկերության հրավերով Հայաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ արաբական երկրների իր գործընկերների հետ

Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի եւ Սիրիայի արտգործնախարարների հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արեւելքում ընթացող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանի եւ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի […]

Արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները Վրաստանի նոր վերածնունդը կլինեն

Մեկնարկել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: Թբիլիսիի ժամանակով առավոտյան 8-ին բացվել են 3719 ընտրատեղամասերը, որոնցից 45-ը` արտասահմանում: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 3 մլն 613 հազար 851 է, տեղեկացնում է “Росбалт”-ը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան 20.00-ին, բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ են տեղադրված: Ինչպեռս նաեւ, յուրաքանչյուր ընտրողից մատնահետքեր կվերցվեն հատուկ հեղուկի օգնությամբ: 4 տարի ժամկետով կընտրվեն 150 պատգամավոր, որոնցից […]

Al Jazeera -ն անդրադարձել է Օսկանյանի գործին /վիդեո/

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Քատարի հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին: Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման մեջ է մեղադրվում Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը: “Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի