06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու է ձգձգում Հայրիկյանը

Օրերս մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ մինչեւ երեկո հստակ որոշում կկայացնի` դիմելու է ՍԴ` 15 օրով քվեարկության օրը հետաձգելու համար, թե` ոչ:

“Մեր կողմից 20 հոգանոց մի խումբ է աշխատում: Ինձ համար կարեւոր է, թե ինչքանով է տուժել Հայաստանում ժողովրդավարությունը: Այ դրանից էլ կախված է լինելու իմ որոշումը: Միաժամանակ ուսումնասիրում եմ իմ վարկանիշը մինչեւ այս դեպքը, որը 0-ից հասել էր 8-ի: Դա էլ նշանակություն ունի, բայց էլի եմ կրկնում` ամենակարեւորը Հայաստանում ժողովրդավարության վարկանիշն է”,-ասաց Հայրիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում:

Իսկ Հայրիկյանի վերջնական որոշումը եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը` փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում, որին կմասնակցեն նրա փաստաբանը եւ կողմնակիցները: “Ինքնազգացողություս լավ է: Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես աջակցում են ինձ”,-եզրափակեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը այսօր Պարույր Հայրիկյանը դուրս կգրվի վերակենդանացման բաժանմունքից, կտեղափոխվի կրծքային վիրաբուժության բաժանմունք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ