17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը դուրս է գրվում

ՀՀ նախագահի թեկնածու, հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը 1-2 ժամից վերակենդանացման բաժանմունքից դուրս կգրվի :

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի շտապ օգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օռլովը: “Հիվանդի վիճակը բավարար է, ջերմություն չունի: Վերքը փակ է: Կարծում եմ` 2-3 օր եւս կմնա հիվանդանոցում եւ դուրս կգրվի”,-ասաց նա: Լ. Օռլովը նաեւ չհերքեց այն տեղեկությունը, որ Հայրիկյանը շաբաթ օրը մեկ ժամով գնացել է տուն եւ վերադարձել:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն 2 օր առաջ ասել էր, որ երկուշաբթի` փետրվարի 4-ին, կհայտարարի` արդյոք դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու խնդրանքով: Իսկ վաղը` փետրվարի 5-ին ժամը 13.00-ին Հայրիկյանն ասուլիս կհրավիրի որեւէ ակումբում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ