27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված ժամկետում` մինչև հունվարի 24-ի ժամը 18:00-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը:   “Ժառանգություն” կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65, “Հայ Յեղափոխական դաշնակցություն” կուսակցության կողմից` 51 և “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի կողմից` 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:   […]

Այս իրավիճակից ելքը ինքնաբացարկ հայտարարելու մեջ չէ, այլ երկխոսության. Արման Մելիքյան

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի, քարոզարշավի առաջին շաբաթում երեւաց, թե  ինչ մոտեցումներով են ներկայանում  թեկնածուները: “Ցավոք,  մեզանից որեւէ գործնական առաջարկ չեղավ ընտրությունների արդար ընթացքի ապահովման ուղղությամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա ՀՀ նախագահի թեկնածուն: Արման Մելիքյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը կասկածի տակ չեն դնում […]

Դեպի Եվրասիական միություն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ինչպիսին են նախագահի հիմնական հավակնորդների ընտրազանգվածների դիրքորոշումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի 26 %-ը նախապատվությունը տալիս է Եվրամիությանը, 50 %-ը՝ Եվրասիական մաքսային միությանը, 15 %-ը՝ ոչ մեկին է պատասխանել, իսկ ութ տոկոսն ընդհանրապես չի ցանկացել պատասխանել այս հարցին: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի 19%-ը ցանկանում […]

Ցուցարարները նշում են եգիպտական հեղափոխության 2-րդ տարելիցը

Կահիրեի Թահրիր հրապարակում, որն աշխարհին հայտնի դարձավ 2011-ի հեղափոխության շնորհիվ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշում են զանգվածային բողոքի ակցիաների 2 տարին, հաղորդում է “BBC”-ն: Եգիպտական ընդդիմությունը եւ երիտասարդական շարժման ակտիվիստները ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության 2-րդ տարելիցը նշել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով, նրանց կարծիքով, դավաճանել […]

Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … փախավ

Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանը` մոտ 65 տարեկան մի պապիկ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հարցրեց, թե ինչու չի փոխում վարչապետին: “Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … : Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա` ոչ մի անգամ” ,-ասաց պապիկը: Հետաքրքիր է սակայն, որ հարց տվողին հետաքրքիր չէր […]

Կան գործիչներ, որոնց համար քաղաքականությունը բիզնես է. ի՞նչ ճգնաժամ է ՀԱԿ-ում /վիդեո/

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ հայտարարել է, որ ժամանակին, երբ սկիզբ էին առնում ՀԱԿ-ԲՀԿ խաղերը եւ ի թիվս մի քանի այլ կուսակցությունների, իրենք անհամաձայնություն հայտնեցին այդ գծին, ներքին պայքարը ՀԱԿ-ում շատ բարդ էր: Այսօր, երբ ՀԱԿ-ԲՀԿ խաղերն իրենց ‘’արդյունքը’’ տվին եւ երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր ուժը քաղաքական հիմնական գործընթացների լուսանցքում հայտնվեց, ՀԱԿ-ում կրկին ներքին պայքար է, որը […]

Երիտասարդները նախընտրում են Եվրոպան. սոցիոլոգ

Հունվարի 18-19-ին ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքային համաչափ 1650 չափահաս բնակիչ հարցման է ենթարկվել ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնի կողմից: Կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այդ հարցման արդյունքները՝ նշելով, որ հարցվողներին գտնելու համար առաջարկ է արվել 2320 հոգու, սակայն նրանց 29%-ը հրաժարվել է՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Հարցման ընթացքում փորձել են պարզել, թե հարցվողների համար որն է […]

Ադրբեջանցիները շարունակում են մարդասպաններին հերոսներ դարձնել. “The Washington Times”

Դժվար է հավատալ` որքան արագ Ադրբեջանը մոռացավ իր սեփական պատմությունը` 1988-ի փետրվարի 26-28-ը Բաքվից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: 3 օրվա ընթացքում ադրբեջանցիների ամբոխը գրոհել եւ սպանել է հայերին փողոցներում եւ նրանց սեփական տներում, մինչ ոստիկանությունը դիտում եւ թույլատրում էր այդ ամենը, իսկ բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել տուժածներին […]

Կամ Րաֆֆին կշնորհավորի Սերժ Սարգսյանին, կամ …

“Սա սփյուռքահայ մարդու ռոմանտիկա չէ,բայց եթե Սերժ Սարգսյանին հաջողվի բավարար թվով ձայներ հավաքել, ապա ես կզբաղեցնեմ 2-րդ տեղը, իսկ եթե 20 տարվա մեջ ՀՀ սահմանադրությանը համապատասխան ընտրություններ լինեն`ապա ես առաջինը  կշնորհավորեմ, չնայած առավել հավանական է, որ ես կընդունեմ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը”,-այսօր լրագրողներին ասել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուն շարժվեց դեպի Մատենադարանի հարթակ, որը 2008 […]

Սերժ Սարգսյանի “ապահով Հայաստանը”

Ներկայացնում է ենք Սերժ Սարգսյանի նախընտրկան ելույթը Վայոց Ձորի մարզում:  Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի