20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուզեցին Րաֆֆուն կարատե սովորեցնել/ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր` փետրվարի 4-ին գտնվում է Քասախ գյուղում, որտեղ նրան դիմավորեցին որպես “մեր ապագա նախագահ” :

Գյուղի փոստային բաժանմունքի աշխատակցից թեկնածուն հետաքրքրվեց, թե արդյոք այցելուներ են ունենում եւ ասաց, որ այցելուների` գյուղի բնակիչների թիվն ավելացնելու են: Գյուղացիներն էլ իրենց հերթին հավաստիացրեցին թեկնածուին, որ եթե նա չընտրվի նախագահ, իրենք կլքեն երկիրը: 

Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով բարեւեց քասախցիներին, հարցրեց նրանց ինքնազգացողության, նախընտրական տրամադրությունների մասին: Քայլարշավի ընթացքում լրագրողները Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում ընտրությունների հնարավոր հետաձգմանը:

Հովհաննիսյանի խոսքով` կարեւորը ոչ թե ընտրությունների օրն է, այլ ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանը ողջունեց նաեւ գյուղի երեխաներին, հարցնում` դպրոց գնացել են: Երեխաները թեկնածուին հրավիրեցին սպորտդպրոց` կարատեի մի քանի շարժում ցույց տալու:

Թեկնածուն այցելեց նաեւ Քասախի գյուղապետարան, որտեղ հանդիպեց գյուղապետ Արա Մկրտչյանի հետ եւ ցանկություն հայտնեց, որ ազատ, արդար ընտրություններ կայանան: Գյուղապետն էլ խնդրեց, որ ընտրվելու դեպքում Հովհաննիսյանը չմոռանա իրենց եւ իրենց գյուղի մասին: Այստեղից նախագահի թեկնածուն մեկնելու է Աշտարակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ