06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ էլ կասեն` մեր երեխան սոված է մնում բանակի պատճառով …

“Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե իմանայի, որ գերտերությունները կճանաչեն ԼՂՀ անկախությունը եւ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը”,-պատասխանելով ընտրողների հարցերին` Մասիսում հայատարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Սակայն, նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, քան 2 տասնյակ այլ երկրներ: Իսկ այդ հարցը պիտի լուծվի միայն միջազգային իրավունքներով եւ խաղաղ ճանապարհով:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ պետք չէ բոլոր հույսերը կապել ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Նրա խոսքով` Թուրքիան արդեն հայտարարում է, որ սպասում է հայկական ցունամիի: “Եթե չճանաչեն էլ ցեղասպանությունը, մենք թեւաթափ չենք լինի”,-ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ պայքարը պիտի շարունակվի:

Գործող նախագահն անդրադարձավ նաեւ “Դեպի ապահով Հայաստան” նախընտրական ծրագրին` առանձնացնելով այն միտքը, որ մարդկանց կենցաղային խնդիրները պիտի լուծված լինեն, որպեսզի նրանք ի վիճակի լինեն խոսել հայրենասիրությունից: Նախագահին առաջարկեցին բացել մի հիմնադրամ, որպեսզի պարտադիր մուծման կարգով ՀՀ քաղաքացիները ներդրում անեն, որը կուղղվի բանակին եւ պաշտպանությանը:

Սերժ Սարգսյանի խոսքով` իրենք չեն հրաժարվի որեւէ օգնությունից, որը ի սրտե կատարվում է, բայց հայկական բանակի ծախսերը շատ են եւ հիմնադրամի միջոցները չեն բավարարի` սպառազինությունների համար:

Պարտադրանք եւս Հայաստանի գործող նախագահը չի կարող անել, քանի որ տարբեր խոսակցությունների առիթ կտա: “Մեկ էլ կասեն` մեր երեխան սոված է մնում բանակի պատճառով: Առանց այն էլ շատ տեղերից կտրում ենք, որպեսզի բանակը լավ պահենք”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ թեկնածուի խոսքով` այդ հիմնադրամը կարող է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Նախագահի խոսքով` Ադրբեջանն առանց այն էլ ասում է, որ Հայաստանը կործանվում է, Հայաստանում սոված են մնում, հիմա էլ սա կլինի նոր խոսակցության թեմա: 

Մասիսում նախագահին դիմավորեցին “մասիսցիները ՀՀ նախագահի հետ են եւ վերջ” կարգախոսով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ