02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրությունները չհետաձգելը կխոցի նախագահի լեգիտիմությունը

ԱԺ-ում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ եթե ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  դիմի ՍԴ` նախագահական ընտությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու , ապա ՍԴ-ն դրական որոշում կկայացնի:

Այսօր այս մասին Վիկտոր Դալլաքյանն ասել է Henaran.am-ի հետ զրույցում: Նա իրավական տեսանկյունից կարեւորել է նախագահի թեկնածուների միջեւ հավասարության սկզբունքի ապահովումը եւ շեշտել.

“Ով էլ ընտրվի հանրապետության նախագահ, ապագայում, եթե այդ  երկշաբաթյա ժամկետը չտրվի, դա կարող է շահարկումների առարկա դառնալ, որ նախագահների թեկնածուների միջեւ չի գործել հավասարության սկզբունքը: Կարծում  եմ, որ հենց ՀՀ-ին է պետք եւ նաեւ օրենքի պահանջն է,  որպեսզի պահպանվի թեկնածուների  հավասարության սկզբունքը’’,-նշեց Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերվում է քառասունօրյա ժամկետին , Վիկտոր Դալլաքյանն ասել է, որ հաշվի առնելով Հայրիկյանի ելույթներն ու առույգ տեսքը, չի կարծում, որ այդ հիմքերը կան:

Մեր հարցին, արդյոք երկշաբաթյա ժամկետով ընտրությունները հետաձգելը  ինչ-որ բան կփոխի ընտրական գործընթացում, Վիկտոր Դալլաքյանը պատասխանել է.’’Մեծ հաշվով ոչ, բայց այստեղ կարեւորվում է հարցի իրավական կողմը, եթե խաթարվի թեկնածուների հավասարության սկզբունքը, ապագայում նաեւ արտաքին աշխարհում կարող են շահարկումներ լինել, որ ՀՀ ընտրված նախագահն ունի լեգիտիմության որոշակի դեֆիցիտ եւ տվյալ պայմաններում ընտրված նախագահը կարող է բավականին խոցելի դառնալ, մասնավորապես արտաքին մարտահրավերների առումով:

Որպեսզի նման բան տեղի չունենա, իհարկե, Հայրիկյանի դիմումի հիման վրա, ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի’’:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն առայժմ չի հստակեցրել կդիմի ՍԴ, թե ոչ:  Հավելենք նաեւ, որ ստեղծված իրավիճակը կարգավորվում է ՀՀ  Սահմանադրության հոդված հիսուներկուսի դրույթներով:

Ըստ այդմ, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ