17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին մտավ Բագրատյանի եւ Սարգսյանի շտաբներ /վիդեո, ֆոտո/

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք: Այստեղ Մշակույթի տան դիմաց հավաքված բազմաթիվ աշտարակցիները նախագահի թեկնածուին դիմավորեցին աղ ու հացով:

Henaran.am-ի հետ զրույցում աշտարակցիները նշեցին, որ իրենց քաղաքում բազամթիվ խնդիրներ կան` աշխատատեղ չկա, սակայն հույս ունեն, որ Հովհաննիսյանն ընտրվելու դեպքում կլուծի այդ խնդիրը: 

“Մեզ է վերադառնալու բնությունը, ընդերքը … 5 տարի անց, եթե դուք ուզենաք, 600 հազար հայաստանցի դուրս կգա աղքատությունից: 5 տարվա ընթացքում պետք է կասեցվի արտագաղթը եւ դրա մասին գրվելու է միայն պատմության գրքերում”,-նշեց նախագահի թեկնածուն, հավելելով որ չկա Սերժի, Ռոբերտի, Րաֆֆիի Հայաստան, կա ժողովրդի Հայաստան:

Ընտրվելու դեպքում, ինչպես բազմիցս է հայտարարել և այս անգամ էլ ասաց, Հովհաննիսյանը ետ է կանչելու հայ-թուրքական արձանագրությունները: Այս և մյուս խոսքերը թեկնածուն խոստացավ ի կատար ածել: ”Խոսքից պետք է անցնել գործի: Իսկ դուք փետրվարի 18-ին պետք է գործ անեք”: 

Ելույթից հետո “Ժառանգության” առաջնորդը, չխախտելով ավանդույթը քայլեց քաղաքում, ողջունեց մարդկանց, ողջագուրվեց նրանց եհտ: Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներ: Ողջունեց աշխատակիցներին եւ մաղթեց ազատ, արդար ընտրություններ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ