14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը Դալլաքյանին նվեր է արել

ԱԺ-ում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկոտր Դալլաքյանն այսօր այցելել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում բուժումը շարունակող Պարույր Հայրիկյանին եւ վերջինս նրան փոխանցել է, թե  հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել, որ շաբաթ օրը չի կարողացել նրան ընդունել, քանի որ բժշկական ստուգումներ է անցել այդ պահին:

Հայրիկյանը Դալլաքյանին անգամ նվեր է արել` ”Նորորյա պատմության մոռացվող էջերից. բռնապետությունից կատարյալ ժողովրդավարություն” խորագրով իր  տեսասկավառակն է նվիրել: Դալլաքյանը Հայրիկյանի մոտ մնացել է 20 վայրկյան, առողջություն է մաղթել եւ դատապարտել նրա հետ կատարվածը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Հայրիկյանը հրաժարվել է Դալլաքյանին ընդունել: Այս տեղեկությունն ավելի ուշ Վիկտոր Դալլաքյանը մեկնաբանել էր` նշելով, որ իր այցելության պահին Հայրիկյանը բժշկական ստուգում էր անցնում եւ բժիշկների հորդորով ինքը չի մտել հիվանդասենյակ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ