12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արյունը ջուր չի դառնում … սպարապետի ընտանիքը` Սերժ Սարգսյանին / լրացված, օրվա կադր, ֆոտո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղը` Դավալուն Հայաստանի նախագահ թեկնածու Սերժ Սարգսյանի հետ է: Նրանք Արարատում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ այս ցուցապաստառով դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ով այսօր` փետրվարի 4-ին Արարատի մարզից սկսեց իր քարոզարշավ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սատարելու են Սերժ  Սարգսյանին: Նրա համոզմամբ` նախագահը գործ է արել եւ կիսատ է մնացել. “Դրա համար բոլոր իմ մտերիմներին կոչ եմ անում ընտրելու նրան”,-ասաց նա՝ զարմանալով, որ “լրագրողները չեն տեսնում լավ գործը”:

 Երբ լրագրողը Արմեն Սարգսյանին հիշեցրեց իր մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի տեսակետը, թե սա ոչ թե ընտրություն է, այլ տունտունիկ, Արմեն Սարգսյանը պատասխանեց. “Իմ եղբայրը իմ եղբայրն է, ես՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը”:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ