11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է. էպոսագետ

Նախագահի թեկնածու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց, որ որոշ լրատվամիջոցներ իր քարոզարշավը հեգնական մոտեցմամբ են լուսաբանում: Նա ասաց, որ անգամ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ինքը գիշերն այցելեց նրան, գրեցին, թե իրեն թույլ չեն տվել մտնել վերակենդանացման բաժանմունք:

 ‘’Ասեմ, որ ինձ թույլ են տվել մտնել, նման հարց չի առաջացել: Մտել եմ Բաղդասար Մհերյանի հետ, իմ համակիրը չի, ուղղակի հին ծանոթներ ենք: Հանդիպեցինք, միասին ենք մտել, իրենք Հայրիկյանի հետ ընտանիքներով են մոտ’’,-հայտարարեց թեկնածուն ու հարցադրում արեց.

’’Նման տեղեկատվություն տարածելու իմաստը ո՞րն է, ինչ են ուզում դրանով ցույց տալ’’: Նրա խոսքով, լրատվամիջոցներն ունեն ֆինանսական հովանավորներ, բայց այդ “լրատվական պատերազմը’’, այդ մոտեցումը ըստ թեկնածուի` պետք է փոխել :

‘’Ես մեղավոր չեմ, որ ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրեց: Ես մեղավոր չեմ, որ ՀՅԴ-ն չառաջադրեց, ես մեղավոր չեմ, որ ԲՀԿ-ն չառաջադրեց: Եթե ես այդքան վատն եմ, վատ քարոզարշավ եմ անում, անում եմ այնքան, ինչքան կարողանում եմ, ձեր դուրը չի գալիս, ձեր առաջնորդներին դիմեք, ինչո՞ւ հեռացան` քաղաքական դաշտը էս վիճակին թողեցին’’,-եզրափակեց նա:

Խոսելով ընտրություններին չմասնացած ուժերի ընտրազանգվածից, էպոսագետն ասաց.’’Բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, որ նրանք հսկայական ընտրազանգված ուեն, եթե որեւէ ուժ զգա, որ հսկայական ընտրազանգված ունի, կմասնակցի ընտրություններին’’:

ԲՀԿ-ի կեսմիլիոնանոց ընտրողների վերաբեյալ Վարդան Սեդրակյանը հայտարարեց.’’Ես այդ կազմակերպությանը քաղաքական կուսակցություն չեմ համարում, ՀԿԿ դուստր ձեռնարկությունն է, ինչպես ասեն` էնպես էլ կանեն’’:

Էպոսագետը հայտարարեց, թե 2007-ին մեծամասնականով առաջադրվել է Կոտայքի մարզում եւ գիտի, թե ԲՀԿ-ի ընտրազանգվածն ինչպես է ձեւավորվել.’’Որ այդ կուսակցության առաջնորդը չմասնակցեց , մի պատճառով` ՀՀԿ-ն չի կարող երկու թեկնածուվ մասնակցել’’:

Նա հայտարարեց  նաեւ, թե առաջադրված թեկնածուների շարքում կա թեկնածու, որը նախորդ ընտրություններում Կոնգրեսում երկրորդ մարդն էր, իսկ հիմա, նրա խոսքով,  հարց է առաջանում `ինչպես է պատրաստվում համոզել ժողովրդին, եթե անգամ Կոնգրեսում  չկարողացավ համոզել, որ ինքն է թեկնածու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ