22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ազատ դեմոկրատներն” էլ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք գործի արդարացի և արագ քննություն: Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները և պատասխանատուները կբացահայտվեն և խստագույնս կկրեն իրենց պատիժը:

Պարույր Հայրիկյանին հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ