Վարչապետը ոչ մի վարկած չի բացառում
”Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև ինքն էլ է զգում, որ իր վիճակը լավ է: Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ինքը ոտքի կկանգնի”,- այսօր ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանին այցելեուց հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը զրուցել է Հայրիկյանի հետ և նրա ներկայացմամբ` նախագահի թեկնածուն, ում դեմ մահափորձ է կատարվել, լավ տրամադրություն է ունեցել և կատակներ է արել։ Հայրիկյանը վարկածներ առաջ չի քաշել, միայն ասել է, որ ինքը թշնամիներ չունի:
Վարչապետը լրագրողներին նաև ասաց, որ ոչ մի վարկած պետք չէ բացառել, ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ է եղել:
Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընտրություններում չխաթարվի հավասարության սկզբունքը: