13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թող վարչապետը հիմքը ներկայացնի, թե ինչու է կարծում, որ այն իշխանության դեմ կատարված քայլ է. Րաֆֆի Հովհաննիսյան

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, հանդիպելով ֆեյսբուքի օգտատերերի հետ, ասաց.

“Ես իմ քայլերի մեջ ոչինչ չեմ փոխելու: Ով վարկած ունի մահափորձի հետ կապված, սուտ է ասում, անհիմն խոսակցություն է: Ով ասում է, թե ուղղված է իշխանությունների դեմ, ճիշտ չի ասում:

Թող վարչապետը հիմքը ներկայացնի, թե ինչու է կարծում, որ այն իշխանության դեմ կատարված քայլ է”:

Այդ քայլը նախագահի թեկնածուն բնորոշեց դե յուրե նախագահություն պահանջող անձանց դեմ հարված:

Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով իր ակտիվությանը ֆեյսբուքում, նշեց. “Այդ տարածքը մատնում է իմ անգրագիտությունը, քանի որ ես չեմ հանդիսանում այդ վիրտուալ տիրույթի անդամ:

Ինձ համար բացվել է էջ,և ես ամեն գիշեր մտնում եմ և տեսնում եմ այդ էջը, հետևում եմ նրան: Սակայն ամբողջապես օգտվել դեռ չեմ կարող: Կարող է երբևէ չունենամ հեռախոս, բայց մի օր կունենամ իմ էջը ֆեյսբուքում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ