17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ շարունակություն կլինի

“Սա առաջին հերթին հարված է Հայաստանի իշխանություններին”,-նման կարծիք է հայտնում 1994-95թթ. ԱԱԾ ղեկավար, նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը` մեկնաբանելով, ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Շահնազարյանը գտնում է, որ Հայրիկյանը հրաշքով է փրկվել` գրեթե դիմահար կրակոցից:

“Երեկվանից սկսած իշխանությունները պատասխանատու են ՀՀ նախագահի թեկնածուների ֆիզիկական անվտանգության համար”,-հայտարարում է Շահնազարյանը, ընդգծելով, թե անկախ նրանից` ուզում են թեկնածուները, թե ոչ, իշխանությունը պարտավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը:

Դավիթ Շահնազարյանի կարծիքով` եւ երկրի ներսում, եւ նրանից դուրս կան ուժեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի կայունությունը, սակայն ապակայունացնել իրավիճակը, ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի` չհաջողվեց:

Փորձառու գործիչը համոզված է, որ այս մահափորձը կազմակերպված քաղաքական քայլ է, որը չի բացառվում, որ շարունակություն կունենա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ