27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օբամայի երդմնակալությանը մոտ 1 մլն մարդ է հետեւել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը հետեւել է շուրջ 800 հազարից մեկ միլիոն մարդ: Մարդիկ տեղավորվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում եւ մի քանի վիթխարի էկրանների վրա հետեւել են հանդիսավոր արարողությանը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բարաք Օբաման խոստանում է ժողովրդավարություն տարածել ողջ աշխարհում եւ միջազգային խնդիրները լուծել քաղաքական ճանապարհներով: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, Օբաման […]

Ծառուկյանը պատրաստվում է ֆորս -մաժորի. Ժամանակ

Թերթը նկատում է, որ Հայաստանի նախագահի քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, բավական հետաքրքրական գործընթացներ են տեղի ունենում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության շրջանականերում:  Օրինակ` կուսակցության կանանց խորհուրդը վերակազմակերպվում է, ձեւավորվում են նոր կառույցներ այդ խորհրդում, մասնավորապես հետաքրքրական է գաղափարական աշխատանքի հետ կապված ինչ-որ բաժնի կամ հանձնախմբի ստեղծումը: Թե ինչի համար է վերակազմակերպվում “Բարգավաճ Հայաստանը”, այդքան էլ պարզ չէ: Առաջիկա […]

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն: Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային […]

ՀՀԿ-ն հետ կանչեց Դավիթ Հարությունյանին. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլեւս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր եւս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը:

Կարժանանա “Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ տիտղոսին”. Ժողովուրդ

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` երեւանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երեւանում` իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն` մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու` օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, եւ յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար: […]

Տեր-Պետրոսյանը Զուրաբյանի հարցով դիմել է Բագրատյանին. Հրապարակ

Թերթը բացահայտում է ՀԱԿ-ի դեմքերից երկուսի` Հրանտ Բագրատյան-Լեւոն Զուրաբյան հարաբերությունների “դե ֆոլտի” պատճառը` վկայաբերելով իր աղբյուրներին: “Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռեւս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լեւոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս […]

“Ինչու չեք բարեհաճում ժամանել … պարոն նախագահներ”. Իրատես de facto

Թերթն անդրադառնալով “Ազատություն” ռադիոկայանին տված նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին` կենտրոնացել է մասնավորապես նախագահի հետեւյալ արտահայտության վրա, որ նախագահը հույս է փայփայում, որ երբեւէ բոլոր նախագահները, մնացյալ պաշտոնյաները կհավաքվեն-կխոսեն` “ոչ հրապարակային, առանց միմյանց վիրավորելու”:  “Բա սրանից մեծ ցանկություն` երկրի տիրոջ, միջուկը պահող մեկի համար,-գրում է հոդվածագիրը,-մենք հավատում ենք` Սերժ Սարգսյանի տառապանքը փորձ ունի: Մենք հասկանում ենք, […]

Ինչո՞ւ է առաջադրվել Բագրատյանը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է, թե ինչու է ինքն առաջադրվել նախագահական ընտրություններում:

Հացադուլային քարոզարշավի առաջին օրը /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու ԱՆդրիաս Ղուկասյանի հացադուլի առաջին օրը, ըստ նրա` բնականոն էր: Հանդիպումներ լրագրողների հետ, ընտրողներն էին հետաքրքրվում: Մյուս թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է նրան այցելել, հորդորել դադարեցնել հացադուլը: Տուն չի գնալու, վրանում չի մնալու: “Քնապարկ են բերելու, հլա շուտ է, ժամը 10-ն է, ես ուշ եմ պառկում”,-ասաց թեկնածուն: Առաջին օրը Համացանցից չի օգտվել, բայց […]

Ավանցի ընտրողին հետաքրքրում էին միջազգային հարցեր /վիդեո/

ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ավան վարչական շրջանում   ընտրողների հետ հանդիպմանը մեկ անգամ եւս փաստեց, որ ընտրություններն անցնելու են արդար: “Քաղաքական գործընթացների թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, սակայն միայն իշխանությունների պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել լավ արդյունքների:   Անցած տարիները բարդ տարիներ էին, սակայն այդ խնդիրները մեզ չեն կարող վհատեցնել: Մենք վհատվելու իրավունք չունենք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի