07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ասել է այն ամենը, ինչ մտածում է Ռուսաստանի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  ելույթը գրեթե ամբողջությամբ ուղղված է եղել Ռուսաստանի` իր երկրի հանդեպ վարած կոշտ քաղաքականությանը: Նա որոշել է եւս մեկ անգամ առիթն օգտագործել` աշխարհի ուշադրությունն ուղղելու Ռուսաստանի “հանցավոր գործունեության” վրա, գրում է “Интерфакс”-ը: Սաակաշվիլին նշել է, որ իր երկրի վրա սպառնալիք կա արտասահմանից: Նրա խոսքով` Ռուսաստանը խոշոր ֆինանսական միջոցներ […]

Ադրբեջանա-թուրքական խմբերը հարձակվել են ամերիկահայ գործարարի վրա

Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել`մեղադրանքների տարափ տեղալով “Hyatt Hotels” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան եւ այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) եւ Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, “Hyatt”-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց […]

Վրաստանի ադրբեջանցիները կբոյկոտեն ընտրությունները

Վրաստանում թյուրքերի միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովը “vesti.az” գործակալությանը հայտնել է, որ իրենք չեն աջակցում ոչ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ ազգային շարժմանը”, ոչ էլ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր “Վրացական երազանքին” եւ պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Նա բողոքել է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ: “Այս անգամ այդպես չի լինելու: Ադրբեջանցիների մեծ մասը […]

Կովալը` գործընկերոջ եւ Ծառուկյանի արանքում

Henaran.am-ն այսօր Կոտայքի մարզպետ  Կովալենկո Շահգալդյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերվում իր գործընկեր` Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ծագած լեզվակռվին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդգար Ղազարյանն իր գործընկերն է, իսկ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի, թերեւս ամենհայտնի բնակիչն է: “Ինչի՞ն արձագանքեմ: Ես որեւէ բանից տեղյակ չեմ: Ես […]

Քուշկյանը կխոսի՞

Առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին հանրապետությունում չէ : Նախկինում իր ղեկավարած ոլորտում առկա բացթողումների, մասնավորապես դեղերի շրջանառության վերաբերյալ վերջին քննադատությանը նախկին նախարարը, թերեւս,  պետք է արձագանքի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության գործող նախարար Դերենիկ Դումանյանը ընդամենը երեք ամիս է, ինչ պաշտոնավարում է: Ակնկալվում է, որ Հայաստան վերադառնալուն պես […]

Միշտ լավից լավը կա. Տավուշի մարզպետը գնահատում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Տավուշի մարզի Մովսես, Նորաշեն, Չինչին, Արծվաբերդ եւ Նավուր համայնքներում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող “Հանրապետական” կուսակցությունը զիջել է դիրքերը: Մասնավորապես,  Մովսես եւ Չինչին համայնքներում հաղթել են ՕԵԿ-ի,  Արծվաբերդում` ԲՀԿ-ի, իսկ Նորաշենում անկուսակցական թեկնածուները: Նավուր համայնքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, այստեղ հաղթել է ԱԻՄ թեկնածուն: Նմանատիպ պատկեր է ստեղծվել նաեւ մարզի հինգ-վեց այլ համայնքներում եւս: […]

Իրանի նախագահը որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի կտրուկ հայտարարություններ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` մինչեւ ընդհանուր քաղաքական քննարկումների սկսվելը, որոնցից առանց այն էլ շատ անակնկալներ են սպասում: ԻԻՀ-ան քաղաքական առաջնորդը վերջին անգամն է այս պաշտոնում ժամանել Նյու Յորք եւ որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն ամբողջությամբ օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար, գրում է “Эксперт”-ը: Ահմադինեժադը մասնավորապես նշել […]

Կառավարությունից շնորհակալություն չհայտնելը առնվազն բարոյական չէ. Արարատի մարզպետ

Խորհրդարանում շարունակվում  է 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եվ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետներն են ներկայացնում տարեկան հաշվետվությունները: Նիստն, ի դեպ, բավականին ակտիվ է անցնում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է մարզպետներին հարցեր ուղղում: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվում է, թե մարզերում որքա՞ն է […]

Վիկտոր Դալլաքյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀՀ նախագահի որոշումով Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:

Կառավարության “ATS”-ը ամորտիզացիոն մաշվածություն ունի եւ վերանորոգման ենթակա չէ

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահանազանգող քաղաքացին բողոքում է, որ չի կարողանում զանգահարել կառավարություն, քանի որ այնտեղի հեռախոսներն, արդեն մի քանի ամիս է, ինչ անջատված են: Մեզ հետ զրույցում  վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը. կառավարության հեռախոսներն իսկապես սարքին չեն: Սակայն ոչ թե մի քանի ամիս շարունակ, այլ մոտ երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի