03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բագրատյանի օգտին

“Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը քվերակելու է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին:

‘’ Ես որպես ընկեր, եւ որպես Ալեքսանդր Արզումանյան գնալու եմ քվեարկեմ իր օգտին ‘’,-Henaran.am-ի հետ զրուցյում ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերվում է  ’’Ազատ  դեմոկրատներին’’, որը հայտարարություն էր տարածել սեփական թեկնածու չառաջադրելու եւ թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին, բայց եւ կոչ էր արել իր ընտրողներին քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին,  Ալեքսանդր Արզումանյանը եւս մեկ անգամ նշեց, որ  առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից եւ ոչ մեկն ամբողջովին չի համապատասխանում այն ազատական տեսլականին, որ իրենք ունեն:

‘’Հրանտ Բագրատյանի ծրագրում շատ բաներ ինձ համար ընդունելի են, այնուամենայնիվ, մի քանի հարց բաց է մնում, որովհետեւ Հրանտ Բագրատյանը հստակ չի հայտարարել ԵՄ անդամակցության կողմնակից է, թե ոչ եւ ինչպես է նայում “ԵվրԱզԷսին” եւ այլն: Արտաքին քաղաքական կոնցեպտում կան հարցեր, ես իրեն հանդիպում եմ, քննարկում  ենք: Նա շատ հոգեհարազատ է մեզ, բայց եթե ամբողջությամբ մեր տեսակետները համընկնեին, ինչո՞ւ էինք տարբեր  կուսակցություներում’’:

Henaran.am-ի հարցին, թե  այդուհանդերձ, ‘’Ազատ դեմոկրատները’’ ինչո՞ւ որոշեցին չառաջադրել սեփական թեկնածու, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց.’’Ոչ մի բան չխոչընդոտեց: Հո պարտադիր չի, որ բոլորը մասնակցեն: Մենք հաշվարկեցինք մեր հնարավորությունները եւ տեսանք, որ չենք կարող հաղթել այս ընտրություններում:

Եթե մենք կարողանայինք հաղթել, անպայման մեր  թեկնածուին կառաջադրեինք: Մեր հաշվարկներով մենք  դեռեւս ի վիճակի չէինք հավաքել հիսունից ավելի տոկոս ձայներ: Դրա համար այս անգամ առանց մեզ’’:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ